20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սահմանադրության նոր նախագիծն ունի շատ դրական առանձնահատկություններ. ՀՀԿ պատգամավոր

 «Սահմանադրության նոր նախագծի առանձնահատկությունները շատ են»,-իր կարծիքը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Դավթյանը անդրադարձավ արդեն ներկայացված Սահմանադրական բարեփոխումների տարբերակի դրական կողմերին.

«Մասնավորապես խմբակցությունների դերակատարումն է էականորեն բարձրացել։ Խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու լիազորություն է ստանում, բարձրացել է նաեւ մշտական հանձնաժողովների դերը։ Բացի դրանից՝ մեր գործող Սահմանադրությամբ ԱԺ-ն ներկայացվում է որպես օրենսդիր մարմին, իսկ նոր Սահմանադրությամբ՝ այն ներկայացուցչական մարմին է լինելու»,- ասաց Արտակ Դավթյանը:

Դավթյանը դրական կողմ է համարում նաև այն, որ  նոր նախագծով խորհրդարանում մանդատներ են տրամադրվելու նաեւ ազգային փոքրամասնություններին, ինչը նախկինում չի եղել։

Չնայած առանձնահատկություններին, Արտակ Դավթյանը պատրաստվում է իր առաջարկությունները ներկայացնել նոր Սահմանադրության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ արդեն հրապարակվել են Սահմանադրության նոր նախագծի առաջին յոթ գլուխները։ Նախագծով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ