Օսիպյանի եղբորորդու գործում էլ է Պերմյակովը մեղավոր.Իրավունք
«Իրավունք» թերթը գրում է.
Անցյալ տարի հունիսի 1-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեջ մեղադրվող Երեւանի փոխոստիկանապետի երղբորորդու` Սեդրակ Օսիպյանի գործով վերջին փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն: «Չնայած արդեն մոտ երեք ամիս է անցել»,- ասաց Ս. Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Թե ինչն է պատճառը, որ սույն գործով նախաքննությունն այսչափ հետաձգվում է, փաստաբանը հետեւյալ պատճառաբանությունը ներկայացրեց. «Մեր գործով զբաղվող քննիչը նաեւ Պերմյակովի գործով է քննիչ: Կարծում եմ՝ հիմա բոլորը դրանով են զբաղված, եւ դա է պատճառը, որ մեր գործը, այսպես ասած, անուշադրության է մատնվել»:
Լավ, ասենք, պատճառը Պերմյակովի գործն է: Բայց չէ՞ որ մինչ այս տարեսկիզբ դա չկար, ի՞նչ էին երկար ամիսներ քննում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: