02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Հակառակորդն օգտագործել է տարբեր տիպի նռնակներ ու ականանետեր

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են. ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 28-ին և լույս 29-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային, զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից (96 արկ),  ՌՊԳ-7 (19 արկ),  ՀԱՆ-17 (40 արկ) և ՀՀՆ-9 (4 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Կապրոյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ամենապատիվ Հոգևոր Տեր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության կապակցությամբ: Անգնահատելի է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը հայապահպանության և մեր ժողովրդի միասնության գործում: Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում […]

Ռոբերտ Քոչարյան-Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան եռյակից. Իրավունք

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանից «Իրավունքը» հետաքրքրվել է`  այն խոսակցությունները, թե ձեւավորվում է նոր «եռյակ»` Ռոբերտ Քոչարյան-Արա Աբրահամյան-Արթուր Բաղդասարյան առաջիկա քաղաքական գործընթացներին`գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, իրականությանը համապատասխանում են, թե ոչ: «Արա Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը լավ ու մտերիմ բարեկամներ են: Իրենց զավակները լավ ընկերներ են: Այդ խոսակցություններն իրականությունից այնքան հեռու են, ինչպես ձորը` սարից: Այդպիսի […]

Արարատի ստորոտին պայթեցվել է Իրան-Թուրքիա գազատարը

Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազիտ շրջանով անցնող և Իրանից Թուրքիա բնական գազի ներմուծումն ապահովող գազատարը պայթեցվել է, գրում է  Ermenihaber.am-ը:  Սիսի (Փոքր Մասիս) ստորոտին գտնվող Հալլաչ գյուղի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառների բացահայտման ուղղությամբ անվտանգության ուժերի կողմից համապատասխան  աշխատանքներ են իրականացվում տեղանքում: Ըստ թուրքական «Radikal»-ի՝  շրջանառվում է վարկած այն մասին, թե պայթյունի հեղինակը «Քուրդիստանի բանվորական […]

«Թալգրիգ»-ը սնանկացել է ու փակվել. «Ժողովուրդ»

Արդեն մոտ մեկուկես տասնամյակ Հայաստանում գործող և հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Թալգրիկ» ընկերությունը, պարզվում է, սնանկության գործընթացում է գտնվում: Ընկերության տնօրեն Հովհաննես Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց սնանկացման հիմնական պատճառը «ՎՏԲ» բանկն է: Ըստ Հակոբյանի՝ իրենց ընկերությունը նշված բանկից 10 տարի ժամկետով և ցածր տոկոսադրույթով վարկ է վերցրել, սակայն մեկուկես տարի անց վարկի […]

Առաքել Մովսիսյանը հանգստանում է, և ոչ ոք իրավունք չունի խանգարել. Ժողովուրդ

 «Ժողովուրդ»-ը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից՝ Շմայսից, պարզել, թե նոր Սահմանադրությունում կոնկրետ որ հատվածն է իր «սրտով»: Մովսիսյանը նախ պատրաստակամություն է հայտնել թերթի հարցերին պատասխանել, այնուհետև տեղեկանալով, որ հարցը վերաբերում է նոր Սահմանադրության նախագծին, հայտարարել է, թե ինքը հարցերին հեռախոսով չի պատասխանում: «Ես ինտերվյու չեմ տալիս, ինձանից չնեղանաք, ես հանգստյան վայրում եմ, […]

Ռուբլին կտրուկ արժեզրկվում է. Ժողովուրդ

Երեկ առավոտից ռուսական ռուբլին սկսեց կտրուկ արժեզրկվել և արդեն օրվա վերջին հատեց մեկ դոլարը 60 ռուբլու սահմանագիծը: Այս տարվա հունվարից սկսած սա ռուսական ռուբլու փոխարժեքի առաջին նման կտրուկ տատանումն էր: Վերջին ամիսներին ռուսական ռուբլու փոխարժեքը բավական կայունացել էր և տատանվում էր մեկ դոլարը 55-ից 57 ռուբլու սահմաններում: Տնտեսագետները չեն բացառում, որ ռուսական ռուբլու արժեզրկումը կարող […]

«Ընտանիքիս վրա մուշկա են ֆռռացնում». «մեսիջներ» են ուղարկում Թևոսիկին. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Թևոսիկի եղբոր սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործի դատական քննությունը: 46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով […]

Նախկին ԲՀԿ-ականները քծնել են Սերժ Սարգսյանին, բայց…Ժամանակ

 ԲՀԿ կուսակցության նախկին վեց անդամներ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ընդունելության են արժանացել, փորձել են քծնանքի ու շողոքորթության միջոցով շահել նրա բարեհաճությունը, բայց այդպես էլ ձեռնունայն դուրս են եկել նախագահական նստավայրից: «Ժամանակի» տեղեկություններով՝ հանդիպման կազմակերպիչը եղել է Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով իր համախոհներին համոզել է, որ եթե իրենց հաջողվի արժանանալ Սերժ Սարգսյանի ընդունելությանը, իրենք […]

Ինչու իշխանությունները որոշեցին կալանավորել Սուրիկ Խաչատրյանի որդուն. Հայկական ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Հայկական ժամանակի» խմբագրականից. «Հայ հանրությունը հասկանալիորեն զարմացած է, թե այդ ինչպես և ի՞նչ պատահեց, որ իշխանությունները որոշեցին կալանավորել Լիսկայի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Որքան էլ փորձենք այս հարցի պատասխանը փնտրել իրավական դաշտում, որքան էլ դա կապենք այն փաստի հետ, որ տուժող Հարություն Զաքարյանը առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ իրեն հարվածողը հենց Տիգրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված