23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զինված հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը կրկին ավելացել է. Ժողովուրդ

«Այսպես կոչված հանցավոր խմբի քրեական գործը, որի մասին հանրությունը տեղեկացավ անցած ամսի 25-ին՝ Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում տասն անձանց ձերբակալելուց հետո, շարունակվում է «ընդլայնվել»։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը հասել է 48-ի։

Ավելին՝ պարզվում է՝ այս երկու շաբաթների ընթացքում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել խմբի անդամների հետ, անպայման հայտնաբերվում և ձերբակալվում են։ Բացահայտված խումբը, որն ըստ ամենայնի, ծրագրել էր Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել, ըստ լուրերի՝ մի քանի հարյուր համախոհներ է ունեցել։ Սակայն իրավապահներն առայժմ, այսպես կոչված, «ակտիվ» մասով են զբաղված։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներն այս օրերին խմբի անդամների շփումների շրջանակներն են պարզում և մեկիկ-մեկիկ ձերբակալում նրանց։ Իսկ խոստացված հայտարարությունը, թե շուտով բոլորս ամեն ինչ կիմանանք, դեռ չի արվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ