24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Տղամարդիկ արևածաղիկ էին ուտում» . հիասթափված Ալինը Երևանում դարձավ գործարար կին

«Հայաստան եկանք մի ժամանակահատվածում, երբ այստեղ դեռևս ոչ կայուն վիճակ էր: Բացում էի ջրի ծորակը, և ջուր չկար: Զարմանում էի, որ 21-րդ դարում, մարդիկ այս պայմաններում են ապրում»,- թախծոտ կիսաժպիտով հիշում է Ալինը, ով Հալեպից Հայաստան դեռևս 1998 թ-ին է տեղափոխվել:

Հիշում է` Ամիրյան փողոցում էր վարձակալած տունը, որտեղ ապրում էին: Բայց անգամ այդ կենտրոնական մասում հաճախակի էին անջատում թե՛ լույսը, թե՛ ջուրը, գազի մասին էլ ավելորդ էր խոսել: «Պատկերացնում եք` ինչ դժվար է մի մարդու համար, ով սովոր չէ այդպիսի կենցաղի ու միանգամից նման բանի հետ է առնչվում: Բայց չեմ հուսահատվել ու որոշել եմ ապրել այստեղ ու շենացնել հայրենիքս»:

Արդեն մեկ տարի անց` 1999 թ-ին, Ալին Մասրլյան-Սարյանը Երևանում համահիմնադրում է «Հալեպ» քաղցրեղենի խանութը, որն արդեն իսկ խանութների ցանցի է վերածվել: Որպես կին գործարար` կարևորում է կնոջ դերը թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ:

«Երբ 1990-ականների Հայաստանում էի, ինձ մոտ այն տպավորություն էր, որ այս երկիրը կանայք են պահում: Միայն կանայք էին աշխատում, շարժվում: Տղամարդիկ միայն արևածաղիկ էին ուտում»,- շտապում հավելել, որ, փառք Աստծո, այսօր այդ կարծիքին չէ.

«Այսօրվա երիտասարդ տղաներին ու նոր սերնդին տեսնելով, կարող եմ ասել, որ ալևս այդպես չէ: Շատ աշխատասեր ու խելացի են մեր երիտասարդ տղաները»:

Գործարարության մեջ հաջողության հասնելու գաղտնիք Ալինը, որպես այդպիսին, չունի: «Ուղղակի նորության դեպքում հեշտ էր իրացվել շուկայում»:

Արդյո՞ք դժվար չէ Հայաստանում բիզնես սկսելը և ծավալելը, ասում է` դժվար չէ, ուղղակի հարմարվելու խնդիր կա.

«Տեսեք, պատերազմից գաղթած սիրիահայերն անընդհատ ասում են, թե այստեղ խոչընդոտում են իրենց աշխատանքին, բիզնեսին, բայց ես այդ կարծիքին չեմ: Ուղղակի ցանկացած նոր միջավայրում, լինի նոր թաղամաս, նոր բակ, թե նոր շենք, հարմարվելու խնդիր կա: Ու պետք է հասկանալ, թե որ պահին ինչպես պետք է գործել ու փորձել հարմարվել իրականության հետ»:

3

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ