06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կրտսեր սերժանտը չի ենթարկվել դիրքի ավագին, բռունցքով հարվածել է նրան և ի պատասխան դանակի հարված է ստացել սրտին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արծրուն Դիլբարյանի գործի դատական քննությունը: 22-ամյա Արծրունը պայմանագրային զինծառայող է եղել, դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով՝ ավագ սերժանտ: Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 14-ն […]

Ոստիկանը կազատազրկվի՞.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկի հետ տեղի ունեցած  միջադեպին: Պարզվում է, որ ոստիկանության Վարդենիսի բաժնի ոստիկանը ծեծի է ենթարկել հորն ու որդուն, վերջում էլ քաղաքացիների գլխին գործ սարքել:  Իսկ ով է եղել բռնության ենթարկող ոստիկանը, դեռ պարզ չէ: Ծեծված Հակոբ Թովմասյանին հավանաբար վախեցրել են, որ անուն […]

Երևանում ամուսինների սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Կ.Ուլնեցի փողոցում երկու անձանց սպանության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Այսօր՝ հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, ահազանգ է ստացվել, որ Կ.Ուլնեցի-Բաբայան 30 շենքի մոտ կրակոցներ են հնչել, և ամուսիններ են ընկած գետնին: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]

Դոլարը կդառնա 500 դրամ, տրանսֆերտները կկրճատվեն 800 մլն -1 մլրդ դոլարի չափով.Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ. Արդյոք դոլարի արժեւորումը դեռ կշարունակվի՞: Շատերը նշում են, որ այն պետք է հասցնել 520-530 դրամի: Որքանո՞վ են նման տեսակետները հիմնավոր։ Ես ինքս էլ կանխատեսում եմ մոտավորապես 500 դրամի հասցնելու միտում, որովհետեւ մենք լսում ենք պահուստային համակարգի նախագահ Ջենեթ Ելենի հայտարարությունները. խոսակցություններ են գնում, որ սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, այնուամենայնիվ, […]

Մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. 2011 -ից սկսած Հայաստանում ամենուրեք տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաների թույլ տված խախտումներն արձանագրել են, սակայն տույժի ենթարկելու վարչական ակտը օրինախախտներին չի առաքվել: Այսինքն՝ մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները: Բայց երբ այս տարվա սկզբին նախագահի վերահսկողական ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում ստուգումներ անցկացրեց, […]

Վարչապետը տվել է ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ անունը.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Գրեթե մեկ ամիս առաջ խոստացված ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտը  այդպես էլ չի կազմակերպվում, սակայն կառավարությունն առանց աուդիտի արդյունքների էլ հստակեցրել է ՀԷՑ-ի ճակատագիրը: «Ժամանակի» տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ մինչեւ հոկտեմբեր ՀԷՑ-ի սեփականատերը փոխվելու է, եւ այն ձեռք է բերելու Սամվել Կարապետյանը: […]

Խոշոր հարկատուները «գլուխ» են պահում.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Հայաստանի հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 917 միլիոն 685 հազար դրամով: Խոշոր հարկատուների վճարած հարկերի նվազումը ենթադրում է, որ փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռը, անցած տարվա համեմատ, ավելացել է: Եթե խոշորները չեն վճարում, ապա նրանց փոխարեն ստիպված պետք […]

Ուլնեցու փողոցում ամուսինների սպանության մեջ կասկածվող անձը փորձել է ինքնասպանություն գործել.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ կեսգիշերին մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները հայտնաբերել են Ուլնեցու փողոցում ամուսինների սպանության մեջ կասկածվող անձին: Ձերբակաւության պահին նա փորձել է ինքնասպանություն գործել՝ իր վրա կրակելով:  Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ինչպես պատրաստել հրաշալի ու համեղ “վաֆլե տորթ”

Պատրաստվում է՝ 1 ժամ 30 րոպեում: Բաղադրությունը՝ 350 գրամ վանիլային վաֆլի շաքարավազ – 100գրամ դոնդող – 15 գրամ 150 գրամ սև շոկոլադ ձվի սպիտակուց – 4 հատ կարամելային լցոն հալեցրած կարագ – 100գրամ ձվի դեղնուց – 1 հատ 200գրամ անալի ընկուզային խառնուրդ   Պատրաստման եղանակը՝ Ջեռոցը տաքացնել 180 աստիճան:Վերցնել 100գրամ վաֆլի և մանր կտրատել:Ավելացնել դեղնուցը,վաֆլե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ