27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

«Ի՞նչ եք ուզում խեղճ վարչապետից, հերիքա էդ մարդու արունը խմեք …»/վիդեո/

Այսօր արդարության պահանջով Կառավարության դիմաց կրկին հավաքվել էին մի շարք քաղաքացիներ: Լրագրողներին իրենց խնդիրն էին ներկայացնում Հյուսիսային պողոտայի՝ «հանրային շահ» -ի զոհ դարձած բնակիչները, երբ նրանց մոտենացավ Սուսաննա տատիկը՝ բղավելով. «Ի՞նչ եք ուզում խեղճ վարչապետից, հերիքա էդ մարդու արունը խմեք , իրա տված փողով ամեն մեկդ մի քանի տուն ու ավտո եք առել»: Արդյունքում Լալայան փողոցի […]

Արաբական լրատվամիջոցն Արփինե Հովհաննիսյանին աշխարհում ամենագեղեցիկ նախարարն է համարում

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակումը հայտնվել է արաբական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արաբական «Ադդիար» լրատվականը, հրապարակելով նորանշանակ նախարարի լուսանկարները, գրել է, որ Հովհաննիսյանն աչքի է ընկնում ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ երիտասարդությամբ ու նրբագեղությամբ: Ներկայացնելով ՀՀ արդարդատության նախարարի կենսագրությունը` արաբական լրատվամիջոցը հավելել է, որ նա աշխարհում ամենաերիտասարդ կին նախարարն է:

«Հիմա որ սումկես տամ էդ Զորիկի գլխին, կլինեմ հանցագործ… » /վիդեո/

Ինչպես այսօր փաստեցին կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիները, 180 ընտանիք «Տոնուս» ընկերության  խարդախության հետեւանքով մնացել է առանց բնակարանի։ Բնակիչները 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որպեսզի Դավիթաշեն համայնքում բնակարաններ ձեռք բերեն։ Գումարները մուծել են Արցախբանկում, ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Արդյունքում բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ։ Շենքում մնում է ներքին հարդարման աշխատանքներ […]

Հայաստանից ապաստան հայցողների թիվն աճե՞լ է /վիդեո/

Հայտնի ճշմարտություն է՝ ողջ աշխարհը միգրացիոն հոսքի մեջ է: Եթե այլ պետություններում արտագաղթը մեղմվում է ներգաղթով, մեզ մոտ ներգաղթ չկա:  «Հայաստանից ապաստան հայցողների թիվը չի ավելացել»,-այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Որ տեղում ենք թոշակառուների հարցում

Որոնք են թոշակառուների կեցության համար աշխարհի լավագույն պետությունները: Հարցին  փորձել է պատասխանել Age intenational կազմակերպությունը, որը կազմել է վարկանիշային աղյուսակ: Ցանկում Հայաստանը զիջել է դիրքերը` հայտնվելով 43-րդ հորիզոնականում, ի տարբերություն նախորդ հրապարակման: Մեկ տարի առաջ մեր երկիրը 40-րդն էր: Ներկայացված 96 երկրների մեջ հարեվան Վրաստանը 29-րդն է, Թուրքիան` 75-րդը: Ադրբեջանն ու Իրանն չկան:

Հռոմի պապն ու Պուտինը կհանդիպեն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք առաջիկա այցի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ասել է ՄԱԿ-ին առընթեր Վատիկանի դեսպան արքեպիսկոպոս Բեռնարդիտո Աուզուին, գրում է РИА Новости-ն: Գլխավոր ասամբլեայի ընթացքում Պապը ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին, նույն օրը նա կհանդիպի ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Գի Մուն, ապա ՄԱԿ-ի ԳԱ-ի […]

ՀՔԾ-ում լրագրողների բռնության գործով դանդաղում են

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ցույցը ցրելիս տուժած 24 լրագրողներից ու օպերատորներից հարցաքննվել են ընդամենը 6-ը: Մեկ լրագրողի դեռ չի վերադարձվել կամ փոխհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ բռնության ենթարկված լրագրողների հարցով քրեական գործը քննում […]

Ինչու է Ղրիմի ղեկավարը Երեւան գալիս

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Ղրիմի ղեկավար Աքսյոնովը, ով ԱՄՆ եւ Եվրոպա մուտքի արգելք ունի, Հայաստանում մասնակցելու է ֆորումի, որտեղ վերջինս փաստորեն հանդես է գալու որպես ՌԴ ռեգիոնի ներկայացուցիչ:

Ինչով է Պուտինը գրավում Հիլարիին

ԱՄՆ-ի նախագահի ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ իր վերաբերմունքից: Նա խոստովանել է, որ իրեն հարգանք է  ներշնչում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի մի հատկանիշը, գրում է Lenta.ru-ն: «Պուտինը շատ հատկություններ չունի, որոնցով ես հիանում եմ, սակայն այն, որ նա կարող է կանգնել եւ ասել` ես կլինեմ ձեր հաջորդ նախագահը», ունի […]

Ցեղասպանության 100- ամյակին ձոնված «Սուրբ պատարագն» առաջին անգամ կսփռվի համացանցով

Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանի «Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործությունը նվիրված 1915թ.-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին առաջին անգամ կսփռվի www.sourphagop.net կայքի միջով: Սուրբ պատարագը հնարավոր կլինի դիտել Երևանի ժամանակով սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 7:30: Ցեղասպանության 100-ամյակին ձոնված այս ստեղծագործության վրա հեղինակը աշխատել է շուրջ հինգ տարի: «Այսպիսի մեծ տարողությամբ երգչախմբային գործ հայկական երաժշտության մեջ առաջինն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված