04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Աստված իմ …

Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատի՛ր և աջակցի՛ր ինձ: Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: Ղեկավարի՛ր իմ […]

Ո՞վ կփոխարինի Արփինե Հովհաննիսյանին.Ժամանակ

ՀՀԿ խմբակցությունում արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին փոխարինած Կարեն Բեքարյանը ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Կարեն Բեքարյանը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավարն է, և բավական լավ կապեր ունի եվրոպական կառույցներում, այնպես որ՝ այդ իմաստով ևս նրա նշանակումը խիստ տրամաբանական կլինի: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Հայաստանի արտաքին պարտքը հատեց 4 մլրդ դոլարի սահմանագիծը. Հայոց աշխարհ

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ վարկատուների նկատմամբ Հայաստանի արտաքին պարտավորությունները սեպտեմբերի սկզբի դրությամբ առաջին անգամ հատեցին 4 մլրդ դոլարի սահմանագիծը։ Երկրի արտաքին պարտքը կազմեց 4 մլրդ 68 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 283 մլն դոլարով։ Սակայն դա դեռ ամբողջը չէ։ Արդեն ստորագրվել են մի շարք վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն դոլար։ […]

Ռուբեն Հակոբյանը կվերադառնա ՀՅԴ.Ժամանակ

ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կմասնակցի ՀՅԴ համամասնական ցուցակով: Ռուբեն Հակոբյանը վաղեմի դաշնակցական է, եւ գործող խորհրդարանում էլ իրեն ավելի շատ դրսեւորում էր որպես ՀՅԴ ներկայացուցիչ, քան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, քանի որ իր հայացքներով ու քվեարկություններով ավելի շատ էր հակասության մեջ մտնում […]

Մենք հայ ենք, դուք ո՞վ եք. թուրք հոդվածագիր

«Մենք հայ ենք, իսկ դուք ո՞վ եք» վերտառությամբ հոդվածում Նուրջան Բայսալը արձագանքել է օրերս Ջիզրե քաղաքում տեղի ունեցած սկանդալային միջադեպին, երբ թուրք ոստիկաններից մեկը դիմել էր քուրդ բնակչությանը՝ ասելով. «Բոլորդ հայ եք: Հայերը ձեզանով հպարտանում են», հայտնում է Ermenihaber.am-ը: Բայսալն իր հոդվածում անդրադառնում է հայերի պատմությանն ու խիստ քննադատության ենթարկում ոստիկանի այդ ռասիստական հայտարարությունը: Հոդվածը […]

ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու.Չորրորդ իշխանություն

Երեկ՝ ԱԺ աշխատանքների մեկնարկի առաջին օրը, ԲՀԿ-ական տարբեր պատգամավորներ խուսափում էին լրագրողներին հստակ պատասխանել՝ ի վերջո իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ  սահմանադրական փոփոխություններին: Չնայած այս անորոշ վիճակին՝ այնուամենայնիվ երեկ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն իր կարծիքը հրապարակային կհնչեցնի հոկտեմերի 5-ից հետո միայն: Մինչ ԲՀԿ-ն շարունակում է գաղտնի պահել իր ծրագրերը, քաղաքական-հասարակական  շրջանակնները գիտեն՝ ԲՀԿ-ն «ոչ» չի […]

Սա ոչ մի պարագայում չի նշանակում Շենգենյան համաձայնագրի դադարեցում

Պարզաբանում՝ գերմանաավստրիական սահմանին սահմանային ստուգումներ մտցնելու առնչությամբ Գերմանիայի դեսպանությունը հանգամանքների բերումով տալիս է հետևյալ պարզաբանումը. Օրերս Գերմանիան ժամանակավորապես սահմանային ստուգումներ է վերսկսել Ավստրիայի հետ իր սահմանին: Այս քայլի նպատակն է կրկին վերադառնալ Գերմանիա մուտք գործելու համար հաստատված ընթացակարգին: Սա ենթելադրում անվտանգության պահանջները, և այսպես նախատեսված է սահմանների վերաբերյալ շենգենյան օրենսդրությամբ: Այդուհանդերձ՝ սա ոչ մի պարագայում […]

Քիմ Քարդաշյանը շարունակում է ապշեցնել հղիին ոչ վայել հագուստով /ֆոտո/

Քիմ Քարդաշյանը, ով գտնվում է հղիության 6-րդ ամսում, շարունակում է իր հագուստներով շոկի ենթարկել բոլորին: Նա կրկում է այնպիսի զգեստներ, որոնք բնորոշ չեն հղի կանանց: Այս անգամ էլ նա հայտնվել է Մալիբուի ռեստորաններից մեկում կաշվե կարճ զգեստով:

Հարսանեկան տորթ, որն արժե 48 միլիոն դոլար /ֆոտո/

Մի մեծահարուստ դստեր համար հարսանեկան տորթ է պատվիրել, որն արժեցել է 48 միլիոն դոլար: Աշխարհի ամենաթանկարժեք տորը 450 կիլոգրամ է կշռել: Տորթը 4 հազար թանկարժեք քար է զարդարել` վարդագույն, դեղին եւ սպիտակ ադամանդներ: Տորթի հեղինակը դիզայներ Դեբբի Վինգամն է, այն պատրաստել են 45 օրվա ընթացքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ