08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Վարորդներին զգուշացնում են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները դեկտեմբերի 15-ի ժամը 21.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված […]

Մի շահարկեք /վիդեո/

ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը կարծում է, որ ընտրական գործընթացում կարող են լինել խախտումներ թե մանկավարժների, թե այլ մասնագիտությունների տեր անձանց կողմից, ովքեր այդ պահին ընդգրկված են եղել ընտրական հանձնաժողովի կազմում: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը, խոսելով մանկավարժների ընտրական մասնակցության վերաբերյալ քննադատությունից, ընդգծեց, որ անկախ ամեն ինչից չի կարելի մասնագիտական խմբեր առնաձնացնել և փորձել քարկոծել: Հիշեցնենք, շատ է […]

ԱՄՆ դեսպանը Հռոմի պապը չէ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, թե չի ուզում կշռելի դարձնել ԱՄՆ դեսպանտան հայտարարությունը, քանի որ, ըստ ԱԺ նախագահի, ՀՀԿ-ն գիտի, թե որ հայտարարությունը իրականում որտեղից է գալիս: Նա հարց ուղղեց, թե ինչո՞ւ հենց ԱՄՆ դեսնատունը հայտարարություն տարածեց, այլ ոչ օրինակ Ճապոնիայի կամ Չինաստանի դեպսնատունը: “ԱՄՆ դեսպանը Հռոմի պապը չէ, որ սրբություն համարենք, […]

«Գիշերային ակումբները շառ են , շառ… »

Փոխվել են ժամանակները, փոխվել են մարդիկ: Իրականություն են ներմուծվել ժամանակակից երևույթներ և արտահայտություններ: Նախկինում տաբու եղած իրողությունները, այսօր,  ասոցացվում են ազատ մտածողության ու ազատ ապրելաձևի հետ: Այսօր հանդիպեցի մի տեսարան-երևույթի: Առաջին հայացքից ժպիտ ու բարձր տրամադրություն առաջացնող իրավիճակը իրականում բավականին խորը գնացող ենթատեքստ ու մտահոգիչ գծագիր կերտող արմատներով ներկայի պատկերն է: Տատը՝ թոռներին քոլեջ էր […]

Առաջին յոթնյակն աշխարհում, որ նշել է 18-ամյակը. ինչպիսին են նրանք այսօր /ֆոտո/

Քեննի ու Բոբբի Կակկոգիները 1997 թվականի նոյեմբերի 19-ին միանգամից 7 երեխա ունեցան։ Նրանք աշխարհում առաջին յոթնյակն էին, երբ բոլոր երեխաները ողջ մնացին։ 4 տղա եւ 3 աղջիկ էին ծնվել։ Երեխաները շատ փոքրիկ էին, նրանցից ամենափոքրը 1 կգ 130 գրամ էր։ Նրանց ողջ մնալն անվանեցին բժշկական հրաշք։ Այն ժամանակ փոքրիկների լուսանկարները զարդարեցին ամենահայտնի ամսագրերի շապիկները, բոլոր […]

Նույն փոսի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ն իրենց ստորագրահավաքի տեքստ չեն ուղարկել, երբ տեքստը կտեսնեն, դրանից հետո կքննարկեն: Հիշեցնենք, ՀԱԿ-ը որոշել է հանրավքեն վիճարկելու համար դիմել ՍԴ, թեև արդեն մերժվել է ԿԸՀ-ի կողմից: Վարդանյանը նման կերպ մեկնաբանեց ՀԱԿ նախաձեռնությունը: «Անձամբ իմ կարծիքն ասեմ, որ ես շատ տրամադիր չեմ շարունակելու այն անպտուղ […]

Շոկ. ոստիկանությունը հրապարակել է «Շանթի Յուրայի» տան վրա հարձակումը /վիդեո/

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հարձակվողը, դիմակավորված և զինված, մտել է տուն, բայց՝ հանդիպելով տանտերերի դիմադրությանը՝ կրակել է նրանց ուղղությամբ: Տանտերերից մեկն էլ դանակով հարվածել է հարձակվողին: Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, շտապօգնության խմբեր: Վնասվածք […]

Չի ստացվի

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հաջողություն մաղթեց ՀԱԿ-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անվավեր ճանաչելու և բավարար ստորագրություններ հավաքելու հարցում: Չնայած դրան՝ Սահակյանը տեսակետ հայտնեց, որ այդ նախաձեռնությունը հաջողություն չի ունենա: Ինչո՞ւ է ՀԱԿ-ը որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ. «ՀԱԿ-ի կողմից դա արվում է նրա համար, որ խորհրդարանում կամ ընդհանրապես հասարակության մեջ լինի ցուցիչ, որ ինքն […]

Ով է պոտենցիալ գնորդը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Հրազդան» մարզադաշտի սեփականատիրոջից պահանջում է 714 մլն 581 հազար դրամ կուտակած պարտքը: Մինչդեռ Հրազդանի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը չի շտապում հանձնվել: Վերջինս առողջացման ծրագիր է ներկայացրել, որպեսզի հաշիվները կալանքից դուրս բերվեն , այդուհետ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար : Առողջացման ծրագիրը նախատեսում է նաև բաժնեմասերի վաճառք: Աղաբաբյանն առայժմ փակ է պահում պոտենցիալ գնորդի անունը: Հիշեցնենք, մարզադաշտը սնանկ է ճանաչվել այն բանից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ