25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սկանդալային սպանության գործով մեղադրյալները բողոքում են

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 24-ին  վերջապես շարունակվեց  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը: Մեղադրյալները այդպես էլ չընդունեցին իրենց մեղքը, այլ ընդգծեցին, որ անմեղ են և զուր տեղն են կալանավորվել:

Մեղադրյալ Վաչե Սահակյանը մեղքը ընդունեց մասամբ. «Մի խումբ անձանց կողմից չի եղել ծեծը, միայնակ եմ եղել, բայց չեմ սպանել»:

Հայկազ Բարսեղյանի հայրը, ով ողջ դատավարության ընթացքում լուռ էր, այս անգամ չխոսեց լրագրողների հետ:

Հիշեցնենք, հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հ. Բարսեղյանի 4 համածառայակցի: Նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Դեպքից հետո հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ