27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Նախարարը պարգևատրեց Արա Մինասյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի ծննդյան 60 և կենտրոնի ղեկավարման 25-ամյա հոբելյանը  մեկ դահլիճում միավորեց ոչ միայն կենտրոնի բուժանձնակազմին, այլև առողջապահության ոլորտի անվանի ներկայացուցիչների: ՀՀ առողջապահության նախարարի հրամանով համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ  միջոցառման ավարտին Արա Մինասյանին հայտարարվեց […]

«Հայերենը չի կարող լինել սոսկ դասական արժեք». նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել «Արդի հայերենի հիմնախնդիրներ» երկօրյա միջազգային գիտաժողովի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Շեշտելով, որ գիտաժողովը բնույթով համազգային և ակադեմիական է, նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ գիտաժողովն ամենամյա բնույթ է կրելու. «Արդի հայերենի խնդիրները կուտակվել են տարիներով, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ […]

Հորդորում են դիմել պետռեգիստր

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն Ազգային Ժողովում հայտարարեց, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնած ընկերությունը նախկինում Հայաստանում գործունեություն չի իրակակացնել, այդ է պատճառը, որ նրա հետ առքուվաճառքի պայմանագիրը շատ ավելի խիստ է, քան կարող էր լինել: «Եթե Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և հարակից 8.5 հա տարածքի օտարման արդյունքում ձեռք բերած բերված ներդրումային պարտավորությունները […]

«Որտեղ հոմոսեքսուալիստ բռնեմ, սպանելու եմ». Ռոբերտ Ահարոնյան սկանդալային տեսանյութից

«Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը հերքում է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի  հետ գրագրությունը ներկայացնող հայտնի տեսանյութում ինքն է: Այս մասին ասաց Ահարոնյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Ահարոնյանը տեղեկացրեց, որ ինքը արդեն դիմել է ոստիկանություն և պահանջել բացահայտել իր պատիվը արատավորողներին: «Տարածումը սկսել է ԼԳՏԲ-ների հայտնի կայքից: Այնտեղ է սկզբում տեսանյութը տեղադրվել: Իմ դեմ նրանց պայքարը […]

ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է առանց հատուկ անհրաժեշտության Եգիպտոս չայցելել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ:

Թուրքերը սուլել ու անվայել են պահել իրենց Փարիզի Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը լռությամբ հարգելիս /վիդեո/

Թուրքիայի և Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև նախօրեին տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ փորձել են 1 րոպե լռությամբ հարգել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը: Լռության րոպեն, սակայն, ընդհատվել է տրիբունաներից հնչող թուրք ֆուտբոլասերների սուլոցներով և աղաղակներով, գրում է  Ermenihaber.am-ը: Ահաբեկչության զոհերի հիշատակի հանդեպ թուրք ֆուտբոլասերների այդօրինակ անվայել պահվածքը առաջացրել է միջազգային մամուլի դժգոհ արձագանքը: Այդ մասին […]

Հայրիկյանը դատական գործընթաց կսկսի՝ Սերժ Սարգսյանի դեմ /ֆոտո/

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ միասին հերթական բողոքի ակցիան իրականացրեց: «Մենք այսօր այստեղ ենք այն բանի համար, անդամներին զգուշացնելու, որ մասնակցում են հակասահմանադրական գործողության», – ասաց Հայրիկյանը: Դիմելով ԿԸՀ անդամներին,  Հայրիկյանն ասաց.«Օրեր առաջ մերժել էք իմ առաջարկը՝ անվավեր համարել հանրաքվեի գործընթացը, այսօր ես նորից հորդորում եմ վերանայել […]

ՀՀ քաղաքացի դառնալու համար Սահմանադրություն իմանալը պարտադիր չէ

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար այլևս արտասահմանցիներից կամ սփյուռքահայերից չեն պահանջում ՀՀ Սահմանադրության իմացություն, մինչդեռ 2011-ին և 2012-ին Սահմանադրության իմացությունը պարտադիր էր: Հարցը բարձրացրել էր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով դժգոհեց, որ իր ընտանիքի անդամներից մեկը քաղաքացիություն ստանալու համար դիմել էր համապատասխան գերատեսչություն և պարզել, որ պետք է […]

Ադրբեջանն արգելել է իր օդային տարածքով Գյումրիից օդ բարձրացած ռուսական ինքնաթիռի թռիչքը

Ադրբեջանն արգելել է իր օդային տարածքով Գյումրիից օդ բարձրացած Ռուսական ռազմատիեզերական օդուժի ԱՆ-124 «Ռուսլան» ինքնաթիռի թռիչքը: Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել Mil-avia բլոգը: Ինքնաթիռը, համաձայն բլոգի, ստիպված  հետ է վերադարձել։ Հարկ է նշել, որ այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռեւս չի հաստատվել։

Քոչարյանի վերադարձը կախված է ՀՀԿ-ից /վիդեո/

«Կուսակցությունը ձևավորվում է՝ դեմքերից, անձերից, որոնք ունեն բավականին մեծ ազդեցության դաշտ և կարող են իրենց հետևից բերել շարքայինների, համակիրների և այլն: Այս պահին ՀՀԿ-ից ավելի ազդեցիկ կուսակցություն Հայաստանում չեմ տեսնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ադիբեկյանը ընդգծում է, որ ՀՀԿ-ում կա այդպիսի դեմքերի մեծ բանակ, նրանք բավականին կարկառուն են և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված