16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նախարարը պարգևատրեց Արա Մինասյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի ծննդյան 60 և կենտրոնի ղեկավարման 25-ամյա հոբելյանը  մեկ դահլիճում միավորեց ոչ միայն կենտրոնի բուժանձնակազմին, այլև առողջապահության ոլորտի անվանի ներկայացուցիչների:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով համակարգում երկարատև և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի համար և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ  միջոցառման ավարտին Արա Մինասյանին հայտարարվեց շնորհակալություն և նա  պարգևատրվեց ՀՀ նախարարության հուշամեդալով:

«Կցանկանայի առանձնահատուկ նշել, որ պրոֆեսոր Մինասյանը եզակի է իր բնույթով: Այս հիվանդանոցը մեր երկրի պետականության ձևավորման  ակունքներից ի վեր  մեծ ճանապարհ է անցել,  հաղթահարել բազում փորձություններ: Արցախյան գոյամարտի տարիներին ևս մեր ժողովրդի  ազատամարտիկների, վիրավորների բուժօգնությունը կազմակերպելու գործում կենտրոնի ղեկավարը  ջանք ու եռանդ չեր խնայում»,- շնորհավորելով հոբելյանի առթիվ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` հավելելով, որ այսօր  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնը հասել է մեծ հաջողությունների:

«Հաշվի առնելով առանձնահատուկ ծանրաբեռնվածությունը` տարեկան շուրջ 46 000 դիմելություն ունեցող այս հիվանդանոցը պետք է արդարացիորեն նշենք, որ  իսկապես ժողովրդական հիվանդանոց է»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` օրինակելի է, որ վերակենդանացման բաժանմունքում, ամենածանր դեպքերի ժամանակ Արա Մինասյանը  պատասխանատվությունը վերցնում է իր վրա, ձեռք է մեկնում կարիքավորներին:

«Այս հիվանդանոցը իր տունն է»,- նկատեց Արմեն Մուրադյանը :

Նախարարի գնահատմամբ`  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավարը  առանաձնահատուկ հարգանք է  տածել նաև ավագ գործընկերների հանդեպ: Դրա վառ օրինակն այս կենտրոնում  բժիշկ- վիրաբույժ,  հայ բժշկության նահապետ, ակադեմիկոս  Սուրեն Ավդալբեկյանի թանգարանն է :

«Դուք առողջապահության այն կազմակերպիչն եք, ով մեծ դեր ունի նաև մեր երկրում ծննդօգնության որակի բարելավման գործում»,- ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն  Նիկոլայ Դալլաքյանն էլ նշեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն իր կարևոր   տեղն ունի մեր երկրի առողջապահական համակարգում:

Իրենց ղեկավարին շնորհավորանքներ ուղղեցին նաև բժշկական կենտրոնի տարբեր սերունդներ ներկայացնող բժիկները, ավագ և կրտսեր գործընկերները :

Արա Մինասյանը շնորհակալություն հայտնեց  պարգևի համար` ընդգծելով, որ բժշկական կենտրոնի հաջողությունների հիմքում բուժանձնակազմի թիմային աշխատանքն է: Նա ուրախությամբ փաստեց, որ տարեցտարի  կենտրոնի կոլեկտիվն ընդլայնվում է, համալրվում նոր մասնագետներով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ