21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Որտեղ հոմոսեքսուալիստ բռնեմ, սպանելու եմ». Ռոբերտ Ահարոնյան սկանդալային տեսանյութից

«Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը հերքում է, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի  հետ գրագրությունը ներկայացնող հայտնի տեսանյութում ինքն է: Այս մասին ասաց Ահարոնյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Ահարոնյանը տեղեկացրեց, որ ինքը արդեն դիմել է ոստիկանություն և պահանջել բացահայտել իր պատիվը արատավորողներին:

«Տարածումը սկսել է ԼԳՏԲ-ների հայտնի կայքից: Այնտեղ է սկզբում տեսանյութը տեղադրվել: Իմ դեմ նրանց պայքարը սկսել է  2013 թվականից, երբ ելույթ ունեցա նրանց դեմ, նրանց ղեկավար՝ Լառա Ահարոնյանի դեմ: Այդ օրվանից նրանք, իմ ամեն՝ իրենց դեմ գործողությունից հետո ինչ-որ ձևով անդրադառնում են իմ անձին: ԵԱՀԿ գրասենյակի մոտ իրենց դրոշը այրելուց հետո նրանք ինձ գրեցին. «Դու տես, թե քո գլխին ինչ ենք բերելու: Հայաստանը թող գնա, թե չէ կտեսնես քեզ»: Հիմա երկիրը սիրող, հայրենասեր մարդը գնա, որ դարավոր երկիրը այլասերվի,- շեշտեց Ահարոնյանը:

Ահարոնյանը փաստեց, որ շատ զգուշությամբ մոնտաժել են տեսանյութը և տեսանյութում իր հետ հայտնված տղան, որը երիտասարդ լրագրող է՝ ապշել է. «Այդ տղան զարմացել է: Ինքը Narod.am կայքի լրագրող է ու շատ հայրենասեր մարդ»,- ասաց Սոցիալիստական շարժման առաջնորդը:

«Ես հասնելու եմ նրան, որ ինձ զրպարտելու համար ԼԳԲՏ համայնքը հրապարակային կերպով ներողություն խնդրի ինձնից: Ես չեմ դադարելու նրանց` Հայաստանն ապականողների դեմ պայքարել: Ես հիմա կոնկրետ ասում եմ, եթե երեք օրվա ընթացքում ներքին գործերի բաժինը այս տեսանյութերի տարածման դեմը չառնի, ապա ես, որտեղ բռնեմ հոմոսեքսուալիստ՝ սպանելու եմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրուցակիցը իրեն վիրավորելու և իր դեմ համացանցում գրառումներ անելու համար մեղադրեց նաև «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանին:

Նշենք, որ երեկվանից համացանցում տարածվում է Սոցիալիստական շարժման առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանի մասնակցությամբ  սեքսուալ բնույթի տեսանյութ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ