12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հորդորում են դիմել պետռեգիստր

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն Ազգային Ժողովում հայտարարեց, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնած ընկերությունը նախկինում Հայաստանում գործունեություն չի իրակակացնել, այդ է պատճառը, որ նրա հետ առքուվաճառքի պայմանագիրը շատ ավելի խիստ է, քան կարող էր լինել:

«Եթե Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը և հարակից 8.5 հա տարածքի օտարման արդյունքում ձեռք բերած բերված ներդրումային պարտավորությունները չկատարվեն, ապա դա հիմք կծառայի կա´մ սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրի լուծարման, կա´մ տուգանքներ կիրառման»,- ասաց Հարությունյանը:

Հարցը բարձրացրեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ում հետաքրքիր էր, թե ո՞վ է գնել Համալիրի շենքը: Պատգամավորին ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանը հորդորեց դիմել պետռեգիստր:

Ինչ վերաբերում է առաջարկին, որ այդ խաղատունը կառուցվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքում, ապա Հարությունյանը նշեց, որ եթե գտնվի ներդրող, ով 100 միլիոն դոլարի ներդրում կկատարվի, այդ կազինոն կկառուցվի այնտեղ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ