19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

1958-ից սա առաջին դեպքն է Ֆրանսիայում, երբ գործող նախագահը չի հաղթանակում առաջին փուլում

Նախօրեին` ապրիլի 22-ին, Ֆրանսիայում կայացան նախագահական ընտրությունները: Ինչպես տեղեկացնում է “BBC”-ն, ըստ նախնական տվյալների` Սարկոզին հավաքել է ձայների 26 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդը` 28 տոկոսը:

2 թեկնածուները կհանդիպեն 2-րդ փուլում, որը  կկայանա մայիսի 6-ին:

1958-ից սա առաջին դեպքն է, երբ գործող նախագահը չի հաղթանակում առաջին փուլում: 2007-ից Ֆրանսիան ղեկավարող Սարկոզին պայքարում էր ընդամենը 9 թեկնածուների դեմ: Աջերի առաջնորդ Մարին Լե Պենը, ով նախնական տվյալներով հավաքել է ձայների 20 տոկոսը, 3-րդ տեղում է:

Ընտրություններին մասնակցությունը բավականին բարձր մակարդակի է եղել, մասնակցել է ձայնի իրավունք ունեցողների գրեթե 70 տոկոսը:

Բացի Սարկոզիից, Օլանդից եւ Լե Պենից, ընտրություններին մասնակցում էին նաեւ “Դեմոկրատական շարժման” ղեկավար Ֆրանսուա Բայրուն, ձախերի ղեկավար Ժան-Լյուկ Մելանշոնը, “Եվրոպա-Էկոլոգիա` կանաչներ” կուսակցության ղեկավար Եվա Ժոլին, “Վեր կաց, հանրապետություն” կուսակցության ղեկավար Նիկոլա Դյուպոն-Էնյանը, “Համերաշխություն եւ առաջընթաց” կուսակցության հիմնադիր Ժակ Շեմինադը եւ “Աշխատավորական պայքար” կուսակցության ղեկավար Նատալի Արտոն:

Ֆրանսիայի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Ֆրանսիայի ընտրական համակարգի առանձնահատկություններից  մեկն այն է, որ ցանացած մարդ կարող է երաշխավորագիր գրել մյուսի համար` նրան տալով իր ձայնը, ընդ որում` կարեւոր չէ, թե ում օգտին է ինքը քվեարկելու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ