24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրիից շատ են զանգում մարդիկ, որ ուտելու բան ընդհանրապես չունեն

Գյումրիից շատ են զանգում մարդիկ, որ ուտելու բան ընդհանրապես չունեն: Բոլորին անձամբ ճանաչում եմ, եթե համոզված չեմ լինում, գնում եմ Գյումրի, էդ մարդկանց տուն կամ դոմիկ:

Եղել է, որ գնացել եմ, առանց զգուշացնելու իհարկե, ու տեսել, որ իսկապես ոչ մի բան չունեն ուտելու, 3 փոքրիկ երեխա տանը: Բոլոր դարակները դատարկ են, սառնարանն էլ հետը: Մի տեղ մի սև տոպրակ, մեջը կիսաչոր բուխանկայի կեսը: Երեխաներն էլ տխուր դեմքերով նստած, էներգիա չունեն շարժվելու:

Եթե այդ մարդկանց 20/25/30 հազար դրամ տաս ուտելիքի համար, կգնան նենց բաներ կգնեն՝ տորթ, երշիկ, կետչուպ, ֆանտա, կոնֆետ, որ երկու օրից նորից սոված կլինեն:

Դրա համար շատ է լինում, որ գնում եմ հետները խանութ ու ցույց տալիս, թե ինչպես կարելի է ծախսել 25,000 դրամը, որ մաքսիմալ շատ ու երկար ուտելու բան լինի տանը:

Իրենք էլ են զարմանում, որ այդքան շատ ուտելիք է հնարավոր գնել, եթե ճիշտ ծախսես գումարը:

Հիմա Գյումրիի խանութներում ցուցակներ ունենք ուտելիքի ցանկով, մարդիկ գնում են այդ ցանկից ինչ ուզում են ընտրում են:

Վաղուց հասկացել եմ, որ փող տալով, սննդի հարցը իրենց չես լուծում: Այս լուծումն է դեռ գտնվել, մինչև մարդիկ սովորեն էնպես վարվել փողի հետ, որ հնարավորին չափ իրենց շատ օգուտ տա:

Այս մասին գրում է Թերեզա Մխիթարյանը, ով բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների հեղինակ է ՀՀ մարզերում եւ սահմանամերձ բնակավայրերում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ