19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շաբաթ օրը Էջմիածին քաղաքի մուտքի՝ Սբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից ուխտի երթ է մեկնարկելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Շաբաթ օրը, Սեպտեմբերի 24ին, ժ. 17:00ին, Էջմիածին քաղաքի մուտքի՝ Սբ Գրիգոր Լուսավորչի Աջի մոտից ուխտի երթ է մեկնարկելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս խաչերթի խորհուրդը մեր ազգի դարձն ու ապաշխարությունն է: Եղբայրաբար քաջալերում եմ իմ ընկերներին մասնակցել այս խաչերթին: Այն սկսվելու է ժ 17ին, բայց հենց որ ժամը 18ին ուխտերթի մասնակիցները հասնեն Մայր Աթոռ Սբ. էջմիածին, ժ. 18ին Մայր Աթոռում դուրս է բերվելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենսատու Խաչափայտի մասունքը և կատարվելու է մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների:

Սիրելի Քրիստոնյաներ, եկեք այդ օրը վերանորոգենք մեր ուխտը Տիրոջ հետ, միասին մեր քայլերն ուղղենք Սուրբ Էջմիածին, վկայենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս և միասնաբար հրաժարվենք չարից: Խնդրում եմ, դուք էլ սա կիսեք ձեր էջերին, եթե սրտանց մտահոգ էք մեր ազգի դարձի ու ապաշխարության համար: Պատմեք ձեր ընկերներին ու քաջալերեք մասնակցել, եթե հավատում էք, որ մեր ցավերը մեր ներսից են ու բուժումն էլ պիտի լինի ներսից՝ զղջմամբ ու ապաշխարությամբ, և բժիշկն էլ միայն Տեր Հիսուս Քրիստոսն է: (Ուխտերթի մասին event-ի հղումը կդնեմ առաջին կոմենտում): Խնդրում եմ, աղոթեք, որ ավելի շատ մարդիկ մասնակցեն ու վերանորոգեն իրենց ուխտն Աստծո հետ:
Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ