26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ. Գարեգին Բ

Օգոստոսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սիրիայի և Լիբանանի Աստվածաշնչային ընկերության նախագահ Ամին Խուրիին և Բեյրութի սուրբ Հովսեփի անվան համալսարանի ռեկտոր Հայր Սելիմ Դաքաշին։

Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ գոհունակությամբ արձանագրել է, որ Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների միջև ձևավորվել են ջերմ հարաբերություններ՝ փոխգործակցություն տարբեր ոլորտներում։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը խոսել է նաև արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և դրանց յուրացման քաղաքականության մասին:

Պրն․ Ամին Խուրին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց Հովվապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռնվել իրենց հաղորդակը լինելու քրիստոնեական հնագույն երկրներից մեկի սրբավայրերին և հոգևոր արժեքներին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ