29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխատանքը պատի՞ժ է, թե՞ օրհնություն

f0965aad1c0ea132ab9e3a80ab2cef6f-1536x755

Մենք սովոր ենք աշխատանքին վերաբերվել որպես դատապարտություն։ Սովորաբար աշխատանքը կատարում ենք առանց մեծ ցանկության, առանց ուրախության։ «Վաղն աշխատանքի եմ»,- հոգնած ու տխուր ասում ենք մենք՝ կարծես ինչ-որ վատ տեղ պիտի գնանք, վատ գործի պիտի մասնակից լինենք։ Ասում ենք այնպես, ասես մեր աշխատանքը զուր է, առանց վարձի, երախտիքի, կարծես լքված ենք Տիրոջից՝ դատապարտված աշխատելու։

 

Այս ընկելումը խորքային իմաստով գալիս է Աստվածաշնչում՝ Ծննդոց գրքում ընդգրկված այս հատվածից․ «Թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսերով սնվես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդ․ 3։17-19)։ Այսպես ասաց Աստված Ադամին, երբ վերջինս, լսելով Եվային, ճաշակեց արգելված պտուղը։

Նույն Գրքի հաջորդ դրվագում, երբ Կայենը սպանեց Աբելին, Տերն ասաց․ «Դու պիտի մշակես հողը, բայց նա պիտի չկարողանայ քեզ տալ իր արդյունքը» (Ծննդ․ 4։12)։ Ահա այս է խորքային պատճառը, որ աշխատանքը կապում ենք չարչարանքի հետ՝ ընկալելով այն որպես ապարդյուն ու տանջանքներով լի մի երևույթ։

 

Սակայն արդյո՞ք այսպես է։ Այս ենթադրությանը հակասելու է գալիս Աստվածաշնչի առաջին իսկ տողերում ասվածը, թե «Աստված ստեղծեց» (Ծննդ․ 1։1)։ Եթե աշխատանքն իսկապես անեծք է, ինչպես մենք ենք կարծում, ապա ինչո՞ւ է Աստված ինքը արարում, ինչու է Ինքն աշխատում։ Ուրեմն՝ աշխատանքը ոչ թե անեծք է, այլ պարգև, օրհնություն՝ Աստծուն էլ ավելի մոտենալու։ Չէ՞ որ մենք էլ՝ որպես Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված արարածներ, կոչված ենք արարելու ու ստեղծելու, աշխատելու արդար և ճաշակելու պտուղները։

Ուրեմն՝ աշխատանքը ոչ թե դժգոհության առիթ է, պատիժ, այլ օրհնություն և հնարավորություն։ Եվ թող որ յուրաքանչյուրս ունենանք նույն զգացումը, ինչ Աստված արարչագործության յոթերորդ օրը, երբ տեսավ, որ բարի է։

qahana.am

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ