23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ եմ, որ դատում եմ

«Նո՛ւյն չափով պիտի չափվի ձեզ համար»

Կյանքում շատ են լինում պահեր, երբ գուցե առանց գիտակցելու մտածում ենք, որ իրավունք ունենք քննարկելու ինչ-որ մեկի արարքները, դատելու նրան։ Այդպիսի պահերին մենք մեզ չենք համարում բամբասողներ, չենք համարում, թե մեղք ենք գործում՝ դատելով մեզ հավասարին, ում վրա իշխանություն ու իրավունքներ չունենք, այլ մեր բամբասանքը՝ չար լեզուն արդարացնում ենք ասելով․ «Ընդամենը անմեղ խոսակցություն է, զրույց»։

Չենք հասկանում, սակայն, որ այդ անմեղ թվացող խոսակցությունն է, որ մեզ գցում է մեղքի մեջ։ Այդպիսով չենք ցանկանում նաև ազատվել մեր այդ վնասակար սովորությունից՝ զղջումով, ապաշխարությամբ, խոստովանությամբ։ Եվ ստացվում է՝ ինքներս աչք ենք փակում մեր իսկ մեղքերի վրա։

Նման պահերին պետք է նախ մի պահ կանգ առնենք՝ գիտակցելով կատարվածը,  վերլուծելով տեղի ունեցողը։ Հիշենք՝ դատելը մարդկային տկարություն  է, նման մյուս բոլոր այն սովորություններին, որոնք մի պահ մարդուն շեղում են Ճշմարտության որոնումից։ Սակայն այն կարող է անմարդկային, իսկական չարիք դառնալ, եթե չգիտակցենք մեր կատարածն ու ետ չկանգնենք։

Թվում է՝ մի պարզ պատգամ է, սակայն Քրիստոս լավ գիտեր այդ պարզ թվացող պատգամները կատարելու բարդությունը։ Զուր չէր, որ Նա, լեռը բարձրանալով, այս մասին միայն մի բան ասաց՝ մի՛ դատեք։ 

Նա Ինքն էլ չէր եկել դատելու համար։ Ավետարանիչը վկայում է․ «Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի» (Հովհ․ 3։ 17)։ Եթե անգամ Արարիչը Քրիստոսին ուղարկեց՝ միայն փրկելու, և ոչ դատելու, ապա ո՞վ ենք մենք, որ մեր ուսերին ենք առել այլոց դատելու պարտավորությունը։

Ուրեմն՝ մի անգամ էլ խորհելով այս մասին՝ սկսենք չդատել ոչ ոքի: Փորձենք հանդուրժել և աջակցել այլոց, քանի որ «այն չափով, որով չափում եք, նո՛ւյն չափով պիտի չափվի ձեզ համար» (Ղուկ․ 6։ 38)։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ