19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարո՞ղ ենք սա հարցնել Քրիստոսին

Կարո՞ղ ենք սա հարցնել Քրիստոսին

Մարդկանց մեջ գոյություն ունեցող աստիճանակարգումը իրականում հաճախ է հարցեր առաջացնում։ Ինչո՞ւ է այնպես ստացվում, որով որոշներն ավելի հզոր ու զորեղ են թվում, մինչդեռ մյուսները՝ ոչ այնքան։ Ինչու է այդպես։

Եվ առհասարակ՝ ի՞նչ է իշխանությունը։ Իշխանությունը մարդկանց մեջ առաջնային պլան է բերում անձին՝ անհատականությանը, ով ունակ է, կոչված է որոշումներ կայացնելու։

Ո՞վ է տալիս իշխանությունը։ Այս հարցը Սուրբ Գրքում՝ մի դրվագում էլ Քրիստոսին տվեցին քահանայապետները, օրենսգետները և ծերերը՝ ասելով․ «Ի՞նչ իշխանությամբ ես անում այս բաները, և ո՞վ քեզ տվեց այդ իշխանությունը» (Մարկ․ 11.28)։

Մի պահ ինքներս խորհենք, թե ով կարող է իշխանությունը տալ։ Քաջ գիտակցում ենք, որ իշխանություն ասելով՝ բնավ էլ պետք չէ հասկանալ մարդկային խեղաթյուրված իշխանությունը։ Իրական իշխանությունն Աստծուց է։

Մի պահ ինքներս խորհենք, թե ով կարող է իշխանությունը տալ։ Քաջ գիտակցում ենք, որ իշխանություն ասելով՝ բնավ էլ պետք չէ հասկանալ մարդկային խեղաթյուրված իշխանությունը։ Իրական իշխանությունն Աստծուց է։

 

Աստծո իշխանությունը, ի տարբերություն մարդկանց ստեղծած իշխանության, հաշվի է առնում մարդկանց անհատականությունը, այլ ոչ թե առաջ քաշում իրենը։ Աստծո իշխանության մեջ մարդը երևում է, ինչպես ափի մեջ՝ ամբողջությամբ՝ իր առավելություններով ու թերություններով, իր ողջ էությամբ։ Իսկ մարդկանց իշխանության մեջ մարդ փորձում է կատարյալ թվալ, փորձում է լինել լավը, լինել այնպիսին, ինչպիսին սահմանված է։

Այս տարբերությունները տեսնելով է, որ պարզապես պետք է չհարցնենք, թե ով տվեց Քրիստոսին այդ իշխանությունը։ Չէ՞ որ եթե նրա պատասխան հարցին չկարողանանք պատասխանել, կրկին լսելու ենք նույնը, ինչ որ լսեցին քահանայապետները, օրենսգետները և ծերերը․ «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ այս անում» (Մարկ․ 11.33)։

qahana.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ