18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, ուրեմն բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Բոլոր ներքաղաքական օրակարգերը,բացի կապիտուլյանտների հեռացումից կեղծ են ու արհեստական։

Հերիք է իրար վրա «բոչկա գլորեք» ։

Ներկա ու նախկին,քայլած ու չքայլած՝ դրանք սուտ օրակարգեր են։

Քաղաքականության մեջ սրբեր չկան, անսխալական՝ առավել եւս։

Ներողություն պահանջողների պակաս չկա։

Գրեթե բոլորը բոլորից պահանջատեր են։

Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, ուրեմն բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք։

Կրկնում եմ՝ բացի ռեժիմի հեռացումից մնացած բոլոր օրակարգերը ծառայում են իշխանություններին։

Հ.Գ. Մեր ձախողումների պատճառը մեր մեջ պետք է փնտրենք,իսկ փրկությունը՝ Աստծո»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ