20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ահավասիկ ես Տիրոջ աղախինն եմ

Ավետման տոնը բացահայտում է մեր կյանքի մեծագույն հրաշքը: Իսկ այդ հրաշքի էությունը կայանում է ոչ թե նրանում, որ Կույսը հղիացավ, այլ՝ որ Ինքն` Աստված Իրեն նույնացրեց մարդուն և այն ամենին, ինչ տեղի է ունենում մարդու կյանքում: Այս հրաշքը չէր կարող տեղի ունենալ միայն Աստծո կամքով: Հավանաբար, Սուրբ Գրքի բացահայտումներից ամենամեծն այն է, որ Աստված երբեք չի բռնանում մարդու կամքին, թույլ է տալիս մեզ ազատ ընտրության: Ուստի, Աստված հենց այնպես երկնքից չիջավ ու հանգրվանեց Սուրբ Կույսի արգանդում. նախ` Աստված Գաբրիել հրեշտակի միջոցով ակնկալում էր համաձայնությունը Աստվածամոր և միայն այն ժամանակ, երբ Աստվածամայրը խոնարհաբար համաձայնում է ասելով. «Ահավասիկ ես Տիրոջ աղախինն եմ, թող լինի Տիրոջ կամքը», Սուրբ Հոգին իջնում է Աստվածամոր վրա և Բանը Մարմին է դառնում, որտեղից և սկսվում է ավետարանական մյուս պատմությունները` Ծնունդ, փախուստ Եգիպտոս, փորձություն, բժշկություններ և հրաշքներ, Վերջին ընթրիք և ձեռբակալություն, Խաչելություն և Հարություն: Մեր փրկության ամբողջ պատմությունը սկսվում է Ավետման տոնի խորհրդից, երբ հրեշտակը սպասում է Կույսի պատասխանին: Աստված ոչ թե միայն խոսում է մարդու հետ, այլ նաև ցանկանում է լսել նրան: 

 

Ավետման տոնը համըմկել է Մեծ Պահքի Գալստյան կիրակիին, երբ հիշատակում ենք Քրիստոսի առաջին գալուստը, մարդեղությունը, որն իրական դարձավ հենց ավետման խորհրդով, ինչպես նաև հիշատակում ենք երկրորդ գալուսը, որին դեռ պետք է պատրաստվենք: Այս երկու խորհուրդների մեջտեղում է մարդն՝ իրեն տրված հնարավորություններով՝ սիրելու և աշխարհը փոխակերպելու:
 
Քրիստոս ասաց. «Սիրի՛ր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ», իսկ մենք մեզ սիրու՞մ ենք: Ոչ թե մեր մարմինը, այլ` հոգին: Բոլորն էլ այսօր հավատում են և գիտեն, որ մահից հետո կա կյանք, բայց ոչ մեկ ինքն իրեն հարց չի տալիս, թե ի՞նչ է լինելու ինձ հետ մահից հետո: Մարդկանց ավելի հետաքրքիր է օրվա քաղաքական նորությունները, գների աճը կամ նվազումը: Իսկ այն Ավետիսը, որը կարևոր է յուրաքանչյուրիս հոգուն և որը մեզ առաջնորդում է դեպի հավիտենականություն, միշտ չէ, որ հետաքրքրում է և արժևորվում: Աստված միշտ պատրաստ է հայտնվելու մեզ, բայց դա անելուց առաջ սպասում է մեր պատասխանին, որը միայն խոսք չէ, այլ՝ խոնարհության և Աստծո կամքին հնազանդության մի ուխտ, որը պիտի անցնենք Աստվածամոր բարեխոսությամբ:
 
 
Եսայի քհն. Արթենյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ