28 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

« Տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի» (Ժամագիրք)

jqhzjafq92ny66feko5b

«Անկախություն» բառն ասելիս՝ առաջինը, որ անցնում է մեր մտքով, խաղաղ ու ինքնիշխան սահմաններն են, որ գտնվում են ֆիզիկակական տարածության վրա: Այս բառը հաճախ է զուգորդվում խաղաղության հետ՝ կարծես դառնալով վերջինիս կա՛մ երաշխավորը և կա՛մ էլ հետևանքը: Սակայն արդյո՞ք այդ անկախությունը միայն ֆիզիկական տարածության մեջ կարող ենք հաստատել: Պատասխանն է՝ միանշանակ ոչ: Անկախության պայքարը ոչ այնքան ֆիզիկական, որքան հոգևոր դաշտում է: Անկախությունը չի պարտադրվում, անկախությունը չի պարտադրում: Անկախ չլինել հնարավոր է անգամ խաղաղ սահմանների պայմաններում, խաղաղ իրավիճակում: 

«Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10): Աստվածաշնչյան այս խոսքերը պիտի մտքներին ունենան այն մարդիկ, ովքեր այսօր ազնիվ նպատակներով պայքարում են ամեն տեսակ անկախության համար: Անշուշտ, նրանք պիտի վստահ լինեն, որ արդար նպատակներն ու հալածանքները մի օր անպատճառ գտնելու են իրենց վարձը: Հալածվող արդարների շարքում իրենց անգնահատելի սխրանքներով առանձնանում են մեր սուրբ նահատակները, ովքեր դարեր շարունակ փառաբանված Սուրբ Վարդանանց և Սուրբ Ղևոնդյանց պատմությունների կողքին  կերտեցին իրենց նորօրյա պատմությունը՝ ողբերգական, սակայն նաև հայ ժողովրդի հավերժության մասին վկայող։ 

Անկախությունը չի տրվում թույլերին ու թուլամորթներին: Շարունակենք ի կատար ածել մեր արդար պայքարը՝ պահպանելով մեր անձնական, պետական անկախությունը: Շարունակենք անտրտունջ գործել՝ հանուն մեր արդար նպատակների: Միակ բանը, որ պիտի խնդրենք այս ճանապարհին Տիրոջից, այն է, որ Նա զորավիգ ու պահապան լինի մեզ՝ տալով մեզ հնարավորություն արդար գործելու՝ հանուն արդարության ու անկախության: 

Միակ աղոթքը մեր անկախության համար պիտի լինի հաղթանակինը: 

Հաղթանակի աղոթք

«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»:

Սաղմոս ԽԱ 17

Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհարեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27)

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ