20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տաճարը հաղթելու է փողոցին, հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս իմ Հայաստան, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված իմ տուն ու բնօրանն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
 
«1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես հաղթանակած ազգ և պետություն՝ վկան մեր անմահները, վկան մեր տկարացած, բայց չմեռած ինքնությունը:
 
Տեր իմ և Աստված իմ առաջնորդիր մեզ Քո խոստումի համաձայն՝ Ավետյաց Երկրի Տեսիլքով:
 
Իմ Հայասատան աշխարհ ես հավատում եմ «Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ Այլևս չես կոչվելու լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու ավերակ։ Քեզ պիտի կոչեն՝ իմ կամքը, իսկ քո երկիրը՝ շեն բնակություն, որովհետև Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի» (Ես. 62:3-5)։
իմ Հայաստան, իմ Արցախ… Եվ այս աշխարհից մեկնելու ժամին երջանկացած գնանք և ոչ նզովված..
 
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ…
ՏԱՃԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԻՆ…
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ…» ,- գրել է սրբազանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ