12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրաշագործ աղոթք

Նա ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։ Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավեն իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»։ Նա ինձ կփրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից։ Իր ծոցում կպահի կպաշտպանի քեզ, եւ դու ապահովություն կունենաս նրա թեւերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից եւ ոչ էլ ցերեկվա սլացող նետից, խավարում շրջող բանից, եւ կեսօրին դեւի գայթակղությունից։ Քո կողքին հազարներ կընկնեն, եւ քո աջին՝ տասնյակ հազարներ, բայց քեզ ոչինչ չի մերձենա։ Բավական է, որ քո աչքով նայես, եւ դու կտեսնես մեղավորների ստացած հատուցումը։

Դու, Տե՛ր, իմ հոյսն ես։ Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր։ Չարիքը չի հասնի քեզ, եւ տանջանքները չեն մոտենա քո տան հարկին։ Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին։ Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես։ Դու կքայլես իժերի ու քարբերի վրայով, ոտքով կկոխոտես առյուծին ու վիշապին։ Քանի որ հույսն ինձ վրայ դրեց, ես կփրկեմ նրան, նրան հովանի կլինեմ, քանզի անունս ճանաչեց։ Ինձ ձայն կտա` ու կլսեմ նրան, եւ նրա հետ կլինեմ նեղության մեջ. կփրկեմ ու կփառավորեմ նրան։ Բազում օրերով նրան կլիացնեմ ու ցույց կտամ նրան իմ փրկությունը։
ԱՄԵՆ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ