25 Հունվարի, Երեքշաբթի, 2022
KFC

Ո՞րն է պատճառը, որ չորս օր զոհերի մասին ինֆորմացիա չի տրամադրվում․ Հրապարակ

2020-09-15-92d6ff29-c507-4d8d-9253-25d221d45a38

Քառօրյա լռությունից հետո ՊԲ-ն երեկ հայտարարեց հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 11 զինծառայողների անունները։

Սակայն մինչ այդ մասին հայտնելը մենք հարցում արեցինք պաշտպանության նախարարություն՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջին չորս օրվա ընթացքում հայկական կողմը զոհեր չի՞ տվել, ո՞րն է պատճառը, որ չորս օր զոհերի մասին ինֆորմացիա չի տրամադրվում։ «Իդենտիֆիկացիայի խնդիր կա»,- փոխանցեց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Բանն այն է, որ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ կան, որ հնարավոր է այլեւս ամենօրյա ռեժիմով չհայտնեն զոհերի մասին՝ հանրության շրջանում հուսահատական տրամադրություններ չձեւավորելու նպատակով։ Պաշտպանության բանակը, հիշեցնենք, հաղորդել է 1172 զոհի անուն, մինչ օրս զոհվել է 45 խաղաղ բնակիչ: Կան չճանաչված դիակներ, դրանց հետ կապված՝ իդենտիֆիկացիոն գործողություններ են կատարվում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ