07 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2022
KFC

Amnesty International. Ադրբեջանը ռմբակոծել է Ստեփանակերտը միջազգային օրենքով արգելված կասետային ռումբերով

f5f7c40447090c_5f7c404470951.thumb

Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրման մեջ ներգրավված խաղաղ բնակիչների պաշտպանությունը պետք է լինի առաջնահերթություն: Այս մասին հայտարարել է Amnesty International միջազգային կազմակերպությունը՝ տարածաշրջանում արգելված կասետային ռումբերի օգտագործման հաստատելուց հետո:

Ավելի վաղ Ղարաբաղի իշխանությունները հրապարակել էին կադրեր, որոնք վկայում են Ստեփանակերտ քաղաքում կասետային զինամթերքի օգտագործման մասին: Նրանք հաղորդել են նաև, որ Ստեփանակերտը և Շուշի քաղաքը հետագա ռմբակոծությունների հետևանքով անորոշ թվով քաղաքացիական զոհեր են ունեցել:

«Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն և չենթարկվեն կանխամտածված հարձակման կամ անխոհեմ սպառնալիքներ», – ասել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

Amnesty International-ի ճգնաժամային արձագանքման փորձագետները կարողացել են հետևել Ստեփանակերտի բնակելի թաղամասերում կադրերի տեղակայումը և հայտնաբերել իսրայելական արտադրության M095 DPICM կաստերային զինամթերք, որոնք, կարծես, արձակվել են ադրբեջանական ուժերի կողմից:

«Կաստերային ռումբերի օգտագործումը ցանկացած պարագայում արգելվում է միջազգային մարդասիրական իրավունքով, հետևաբար դրանց օգտագործումը քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակվելու համար հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն նոր զոհերի և վիրավորների», – ասել է Դենիս Կրիվոշեևը:

«Կաստերային ռումբերն իր բնույթով անխտիր զենք են, և դրանց օգտագործումը բնակավայրերում բացարձակ սարսափելի է և անընդունելի: Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն, այլ ոչ թե թիրախավորվեն կամ ենթարկվեն անխոհեմորեն վտանգների», – ասել է Դենիս Կրիվոշեևը

 

Amnesty International-ը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել լիովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և պաշտպանել խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների հետևանքներից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ