19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»․ Փաշինյան

Հայկական կողմի խնդիրը պաշտպանվելն է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցարզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես արդեն ասացի, որ մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Եվ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրն այս ագրեսիայից պաշտպանվելն է»,- ասել է Փաշինյանը:

Լրագրողը նկատել է, որ այս բախումը ամենալուրջն է 1994-ի հրադադարից հետո և հարցրել է, թե ի՞նչ կարող էր անել հայկական կողմը՝ կանգնեցնելու այս բռնկումը, կյանքների կորուստը:

Փաշինյանը պատասխանել է. «Դրա համար միայն մի տարբերակ կա՝ տրվել Ադրբեջանի շանտաժներին և սպառնալիքներին, ինչը չի կարող Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար ընդունելի լինել»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ