22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 3, 2025

Բովուրխանի վանքը

Բովուրխանի կամ Բաղիրխանի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ննգի և Քռասնի գյուղերի միջև, համանուն լեռան հյուսիսային լանջին՝ շրջապատված փարթամ անտառներով: 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Բովուրխան վանքի վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի, Երվանդ Լալայանի, Համազասպ Ոսկյանի աշխատություններում : Այդ աղբյուրները հիմնավոր տվյալներ են պարունակում հուշարձանի տեղագրության, վիճակի, արձանագրությունների վերաբերյալ: Հնավայրի տարածքից […]

Երկրաշարժ Թուրքիայում /Տեսանյութ/

Թուրքիայի հարավ-արևմտյան ափին 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 02:17-ին  Մարմարիս շրջանից 10,43 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 67,91 կմ խորության վրա Երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Սրանք պատրաստ են ամենաայլանդակին գնալու միայն թե իրենց հռչակած նպատակն իրագործվի. Աբրահամյան

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Գործող կառավարիչը հանձնեց Արցախը, իր հանցավոր անգործությամբ զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքները, երկրի անվտանգության աստիճանն իջեցրեց պատմական մինիմումին, պետական կառավարման համակարգը փլուզեց ու ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում: Հանրային-քաղաքական դաշտում օրակարգ է ստեղծում, պահում և թելադրում, քողարկում իր հանցագործությունները, բանակցային գործընթացը պահում կուլիսներում, իսկ […]

Հրաբուխը ժայթքել է /Տեսանյութ/

Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը՝ լեռան լանջին գտնվող զբոսաշրջիկներին ստիպելով փախչել: Հրաբուխն  արտանետել է ծխի և մոխրի հսկայական սյուն։ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հայտարարության մեջ նշել է, որ հրաբխի ժայթքումն ինտենսիվանում է: Volcanic Discovery կայքի համաձայն՝ ժայթքումից առաջ եղել են հրաբխային ցնցումներ, որոնք սկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին: Մանրամասները՝ կից տեսանյութում: […]

Ռուս-ուկրաինական պատերազմ, օր 1195 /Տեսանյութ/

Ուկրաինացի պաշտոնյաների փոխանցմամբ՝  Ուկրաինայի արևելքում, որը մեծ մասամբ օկուպացված է Ռուսաստանի կողմից, պատերազմի առաջնագծում մարտերի և հրետակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Ուկրաինայի հարավ-արևելքի՝  Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում կարևոր ենթակառուցվածքների վրա ուկրաինական հրետակոծությունները և անօդաչու թռչող սարքերի հարձակումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների ամբողջ Զապորոժիե շրջանում: Նմանատիպ հարձակումները վնասել են հարակից Խերսոնի շրջանի էլեկտրական ենթակայանները, […]

Առավոտյան աղոթք

Ամեն առավոտ քո ողորմությամբ ողողիր մեզ, որպեսզի ցնծանք եւ ուրախանանք մեր կյանքի բոլոր օրերում: Երկար ժամանակ տրտմեցրիր մեզ, տարիներով չարչարվեցինք. փոխարենը ուրախացրւ մեզ հիմա: Նայիր քո ծառաներին ,Տեր, որոնք քո ձեռագործն են եւ առաջնորդիր մեր զավակներին: Թող Տեր Աստծուդ աչքը մեզ վրա լինի: Մեր գործերը դու ուղղիր Տեր, մեր գործերը հաջողեցրու:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի