06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2025

2026թ. սպասվում է ծալովի iPhone 18 /Տեսանյութ/

iPhone 18 Fold-ի մասին խոսակցությունները, որը սպասվում է 2026 թվականի սեպտեմբերին, արագորեն տարածվում են: Ըստ MacRumors-ում հրապարակված վերլուծաբան Ջեֆ Փուի տվյալների, նոր ծալովի iPhone-ը, ինչպես նաև iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելները, կստանան Apple A20 չիպ, որը արտադրված է TSMC-ի 2 նմ տեխնոլոգիական գործընթացով՝ օգտագործելով Wafer-Level Multi-Chip Module (WMCM) փաթեթավորման նորարարական տեխնոլոգիա: […]

Ռուբեն Հակոբյանը նորից սկսել է մեղադրանքներ հնչեցնել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հասցեին․ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբեն Հակոբյանը նորից սկսել է մեղադրանքներ հնչեցնել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հասցեին։ Ծիծաղելի է , սա այն Ռուբենն է , ով բաց նամակով Նիկոլին քծնողներից առաջինն էր, երբ գլուխը բարձր ասում էր , կեցցե՛ս Նիկոլ , դու հաղթեցիր։ Զառամյալ վիճակում, մարդիկ հիշողությունը կորցնում են , […]

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անսասան է․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դարեր շարունակ ոսոխները փորձել են ոչ միայն նվաճել մեր հողերը, այլև արմատախիլ անել մեր հոգևոր հենասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Նրանց չի բավարարել հաղթանակը ռազմի դաշտում, նրանք փորձել են ջնջել մեզ՝ որպես ազգ՝ խոցելով մեր հավատքը։ Եկեղեցու վրա հարձակվել են հեթանոս արքաները, բյուզանդացիները՝ իրենց դավանափոխ […]

Հունիսի 4-ին Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրը Ջերմուկում անցավ առանձնահատուկ մթնոլորտում

Հունիսի 4-ին Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարի 7-րդ տուրը Ջերմուկում անցավ առանձնահատուկ մթնոլորտում։ Տուրի ընթացքին հետևում էր ոչ միայն շախմատասեր հանրությունը, այլև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:                  

Միևնույն մտքում երկու հակասական ձևակերպում․ Աբրահամյան

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈւ Գլխավոր շտաբի պետն անդրադառնալով սահմանագծին առկա իրադրությանն ու այդ համատեքստում ադրբեջանական կրակահերթերին ասել է, թե «այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային և թիրախային չեն», ապա ավելացնում, որ այն դեպքերում, երբ թիրախային է` պաշտոնական հաղորդագրություն է տրվում: Միևնույն մտքում երկու […]

Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել. Աբրահամյան

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի պետական ինստիտուտների շուրջ բարդ իրավիճակ է ստեղծվել: Իշխանությունը տարբեր խողովակներով և ազդեցության միջոցներով խոչընդոտում է Արցախի սահմանադրությամբ նախատեսված գործընթացների իրականացմանը` ապահովելով ադրբեջանական ևս մեկ նախապայմանի կատարումը` Արցախի պետական ինստիտուտների լուծարման ճանապարհով Արցախի հարցի փակումը: Այս դեպքում, խոսքը նախագահական ինստիտուտի շարունակականության ապահովման շրջանակներում, […]

Ստորգետնյա գերեզմանատները կլինեն նորարարական լուծում /Տեսանյութ/

Գերեզմանատները կարող են տեղահանվել թվային դարաշրջանում, քանի որ մեգապոլիսները պայքարում են մահացածներին թաղելու իրենց հնարավորությունը մեծացնելու համար, զգուշացնում են փորձագետները: Քանի որ ՄԱԿ-ը կանխատեսում է համաշխարհային մահացությունների կտրուկ աճ՝ մինչև գրեթե 90 միլիոն մինչև 2048 թվականը, մահացածներին թաղելու նորարարական մեթոդների կիրառումը թվում է անխուսափելի, հատկապես խիտ բնակեցված քաղաքներում։ Կանադայի ՄաքԷվան համալսարանի դիզայնի և ինտեգրված ուսուցման […]

Աղոթք հինգշաբթի օրվա

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի