04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքացիական բախումներն ամենասարսափելի հեռանկարն են Հայաստանի համար…Նազարյան

 ՀՀԿ խորհրդի անդամ Լևան Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքացիական բախումներն ամենասարսափելի հեռանկարն են Հայաստանի համար…դրա գիտակցումով 2018թ.֊ին երրորդ նախագահն անցնցում հրաժարվեց իշխանությունից, դրա ընկամումով, դեռևս 1998թ.֊ին առաջին նախագահը փոխանցեց իշխանությունը…
Պատերազմներից, տեղահանումներից, տարածքային կորուստներից, նույնիսկ կապիտուլյացիայից ավելի սարսափելի հեռանկար գոյություն ունի…քաղաքացիական պատերազմը…ցավո’ք դրա պատրաստությունն են մեզնում ջանում գտնել տարբեր արտաքին, թե ներքին ուժեր… Սերժ Սարգսյանի իշխանությունից ուղիղ 5 տարի պահանջվեց երկրում առկա հասարակական բևեռացումը հաղթահարելու համար…
Հայոց համազգային սրբությունների ոտնահարումը և իրենց կողմից մինչև վերջ գնալու պատրաստակամության մասին կոչերն, ոչ այլ ինչ են քան մեր շուրջն օղակված վառոդ, որի վրա արյվող լուցկի նետելու ռեակցիոն գործառույթը խորամանկաբար թողնված է մեզ…հավատացյալ ժողովրդի մոլեռանդ զայրույթը մի կողմից, մյուս կողմից էլ` պարտություն խժռողների սադրիչ աննահնջությունն օրերի ընթացքում Հայաստանի գոյությունն որպես ինքնիշխան պետություն հողը կարող են դնել…
Այսպես կոչված “ադրբեջանցիների վերադարձը”, Հայաստանի թուրքական ռազմակալումը, Հայաստանի նախկին նախագահների գերեվարումը, Հայաստանի անկախության հռչակագրի ի չիք ճանաչումը միանագամայն մեկ փաթեթով ու անկասելի կզարգանան, եթե Աստված չտա, գնանք վերը նշված տարբերակով…
Համազգային եղբայրությունն ու մերձավորի նկատմամբ սերն այն հատկանիշներն են, որ աշխարհասփյուռ ու ցանցային հայ ժողովրդին տվել են այն բացառիկ դերն աշխարհում, որից բազումներն անմասն են մնացել։ Սթափ դատողությունը, շրջահայացությունն ու նվիրումը թող որ մեզ առաջնորդեն դեպի խավար գնացող այս դեպքերի շրջափուլում։
Ամեն ինչում եկե’ք պահպանենք ռացիոնալությունը, սառնասրտությունն ու սկզբունքայնությունը։
Հոգևոր իշխանության նկատմամբ ոտնձգությունը պետք է ստանա կտրուկ պատասխան` հայ ժողովրդի հոգևոր վերնախավի ամենախիստ գործիքակազմի կիրառությամբ…
Աշխարհիկ իշխանության նկատմամբ անվստահությունը պետք է ստանա համարժեք դրսևորում Հայաստանի այս պահի քաղաքական ներկայացուցիչների` այն է պատգամավորների կողմից ձեռնարկվող համանուն գործիքի կիրառությամբ…
Դերերի, դեմքերի և դեպքերի խեղաթյուրումը կամ մտածացին փոխատեղումն ողբերգական հետևանքների են բերելու…
Տերը պահապան հայ ժողովրդին!!!»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ