20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նշվեց Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակը /լուսանկար, տեսանյութ/

Սեպտեմբերի 20-ին, մեծ շուքով նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակը: Առավոտյան մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, պատարագիչն էր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Հեթում քահանա Թարվերդյանը: Սուրբ Պատարագի վերջավորությանը թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օրհնության գրեր բաժանվեցին բոլոր նվիրյալ այն հավատացյալներին, ովքեր անցնող 30 տարիների ընթացքում նպաստել են Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի բարգավաճմանը:

Սուրբ Պատարագի ավարտին Սեպուհ արք. Չուլջյանի ձեռքով օծվեցին վանքի բակում տեղադրված, Սուրբ Երրորդություն անունը կրող նոր խաչքարերը, որոնք տեղադրվել են Ախթալայի վանքի վերաբացման 30-ամյակի առթիվ: Խաչքարերի բարերարն է ախթալեցի Ֆեդյա Խիտարովը, իսկ քանդակագործը` Արտակ Համբարձումյանը: Խաչքարերի օծումից և օրհնությունից հետո, Սրբազան Հոր ձեռքով օծվեց Ախթալայի վանական համալիրի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցու գմբեթի խաչը, որի բարերարն է Թարվերդյան ընտանիքը:

Խաչի օծումից և տեղադրումից հետո Սրբազան հոր գլխավորությամբ, հավատացյալները Ախթալայի վանքի գավիթում ներկա գտնվեցին Հայաստանի նշանավոր նկարիչների կողմից կազմակերպված ցուցադրությանը: Տոնական օրն ավելի գեղեցկացրին Նեղոցի հիմնական դպրոցի սաների և Ախթալայի պարային համույթի ելույթները։ Միջոցառումը եզրափակվեց նշանավոր քանդակագործ և նկարիչ Նուռի «Արատտա» ցուցահանդեսով։

Տեսանյութը՝ Էրիկ Անթառանյանի ֆեյսբուքյան հանրագրից:

120091421_2977958708972823_7697967439520788058_o 120123006_2977959382306089_3339569404308977909_o 120090090_2977960825639278_1445423833570151573_o 120097760_2977962782305749_7861036625131083299_o 120084518_2977964278972266_5316318907045015094_o 120060606_2975269345908426_3458456110137020277_n 120110691_1456030421254123_5115250822041897444_n 120013875_2977957965639564_2328224255503964880_o 120158015_373841910307614_6598180530430276262_n

119979796_2967322840036410_3647556225616606157_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ