11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2020
KFC

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիրը չի կարող դուրս հանվել դպրոցներից․ Արա Զոհրաբյան

693963

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (այսուհետ՝ Եկեղեցի) «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» 17-րդ հոդվածի ուժով իրավունք ունի «նպաստել հայ ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում»։

«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները։

Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատվում է Կառավարության որոշմամբ (Տես՝ նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/2560/about):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

Այս նորմերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ կառավարությունը չի կարող այնպիսի Հանրակրթության պետական չափորոշիչ ընդունել, որը չի պարունակի «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորություն:

Պետք է հիշենք նաև, որ հայկական դպրոցի հիմնադիրը Եկեղեցին է (Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ, հայկական գրի ստեղծող և հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը վկա): Բարոյական չէ դպրոցի հիմնադիր Եկեղեցուն դուրս մղել դպրոցից

Արա Զոհրաբյան

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ