20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քաղաքում թույլատրել են զբոսնել լողազգեստով

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Էսբերի Փարք քաղաքում չեղյալ է հայտարարվել օրենքը, որն արգելում էր փողոցում եւ հասարակական վայրերում հայտնվել լողազգեստով: Քաղաքի բնակիչները ողջունել են չինովնիկների որոշումը` չեղյալ հայտարարելու օրենքը, որը քաղաքում գործում էր 1958-ից:

Օրենքը չեղյալ հայտարարելու նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքային խորհրդի կին ներկայացուցիչներից մեկը: Համապատասխան նորմատիվ ակտը համարվել է հնացած եւ անհամապատասխան` պարկեշտ տեսք ունենալու ժամանակակից պատկերացումներին: Նա նշել է, որ ժամանակները փոխվում են եւ մարդիկ պետք է եւս փոխվեն:

1958-ին ընդունված օրենքի համաձայն` լողազգեստով զբոսանքի դուրս եկած քաղաքացիներին կարող էին տուգանել 2 հազար դոլարի չափով կամ ազատազրկել 3 ամսով:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ