25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չնայած իշխանության հնչեցրած հանգստության կոչերին, Էջմիածնում խուճապ է: Բժիշկներ են ինքնամեկուսացվել /տեսանյութ/

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպքի հաստատման մասին, որոնք ժամանել են Իտալիայից:

Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե վարակվածներից մեկը Էջմիածնի բնակիչ է: Այդ փաստը հաստատեց նաեւ քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Սակայն նկատենք, որ չնայած իշխանությունների կողմից հնչող հանգստության կոչերին, հենց Էջմիածնում այս պահին խուճապ է: Եվ այժմ Էջմիածնում տեղեկություններ են շրջանառվում, որ կորոնավիրուսով վարակված կինը վերջերս մասնակցել է հուղարկավորության արարողության եւ այժմ քաղաքում բոլորն անհանգիստ են այդ հանգամանքից:

Ավելին, անգամ տեղեկություններ կան, թե մեկուսացված են նաեւ այն բուժաշխատողները, որոնք այդ կնոջը հետազոտել են եւ հիվանդանոց տեղափոխել: Եվ մենք տեղեկացանք, որ Մռավյան փողոցը, որտեղ ապրում է այդ կինը, շրջափակված է:

Այս առնչությամբ ArmLur.am-ը տիրող իրավիճակի շուրջ զրուցել է Վաղարշապատի հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանի հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ