31 Մարտի, Երեքշաբթի, 2020
KFC

«Այս օրը խիստ խորհրդանշական է». Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել

A95BCD5D-922B-4D6C-9E53-03EB464D6486_w408_r1_s

Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:

Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության եւ համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք եւ ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ:

Այդ ալիքը հետզհետե թափ առնելով եւ հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձեւավորվեց ժողովրդավարական եւ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:

Կարեւորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն եւ նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործում»,-նշված է ուղերձում։

KFC

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ