28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

600.000 եվրո Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման քարոզչության համար

383_800

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեռևս 2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր, որն իրականացնում է Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության հարցերով զբաղվող բաժնի կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժինը՝ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

 

Ծրագրի անվանումն է՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար. շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում»։

Մեկնարկը՝ 2019թ. ապրիլ
Տևողությունը՝ 2019թ. ապրիլ – 2021թ. օգոստոս (30 ամիս)
Բյուջե՝ 600.000 եվրո
Այս ծրագրի դոնորներ են հանդիսանում Գերմանիան, Իռլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Թվարկված պետությունները բոլորն էլ վավերացրել են Ստամբուլյան կոնվենցիան:
Ծրագրի ղեկավարը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աշխատակից Լիանա Ամիրբեկյանն է:
Հայաստանում այս ծրագրի իրագործմանը որպես աջակիցներ ընդգրկված են նաև կառավարության գերատեսչությունները, մասնավորապես՝ ՀՀ արդարադատության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այդ ժամանակ դեռ՝ կրթության և գիտության), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ՀՀ արդարադատության ակադեմիան, ՀՀ ոստիկանությունը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Որպես ծրագրի նպատակ նշվում է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի գործում ներգրավված հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունների խթանումը, զոհերին պաշտպանելը և բռնություն գործադրողներին քրեորեն հետապնդելը, ինչպես նաև գենդերային հավասարությանը նպաստելը։

Նշենք, որ այս տարի ամռան սկզբին խոսակցություններ էին սկսվել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու մասին, որն արժանացավ հասարակության բուռն հակազդեցությանը, քանի որ կոնվենցիան ասոցացվում է ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանության հետ։

Հարկ է նշել, որ իշխանության ներկայացուցիչներից ոմանք հետևողականորեն հերքում էին Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու օրակարգի առկայությունը, մինչդեռ սույն ծրագրի հենց վերնագրում նշվում է, որ ծրագիրն ուղղված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։

 

Նշենք, որ ծրագրի հայերեն տարբերակը կայքում տեղադրվել է մի շարք մանիպուլյացիաներով։ Օրինակ՝ դրամաշնորհային գումարաչափը ծրագրի հայերեն տարբերակում առկա չէ:

Բացի այդ, Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող այս ծրագրում հետաքրքիր կետեր կան, որոնք նպատակամղված են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Այդ կետերից է, ինչպես հայերեն տարբերակում է նշված, կրթության մեջ գենդերային հավասարության թեմայի ներդրմանը նպաստելը՝ «կրթության մեջ գենդերային հավասարության թեմայի ներդրմանը նպաստելը՝ աջակցելով տարրական և միջնակարգ դպրոցի համար կրթական ծրագրերի, դասընթացների և ուսումնական նյութերի մշակմանը»:

 

Այնինչ, հայտարարության բնագիր տարբերակում նշվում է ոչ թե «գենդերային հավասարությունը» (Gender Equality), այլ՝ «Gender Sensibility», այսինքն, «գենդերային զգայունություն»-ը:

 

Շատ դեպքերում «Gender Sensibility» և «Gender Sensitivity» տերմինները օգտագործվում են մեկը մյուսի փոխարեն, ըստ այդմ էլ, Ստամբուլյան կոնվենցիայում հանդիպում ենք «Gender-sensitive» տարբերակը, որը կոնվենցիայի հայերեն տարբերակում թարգմանվում է որպես «գենդերային ընկալում»: Ստացվում է, որ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակը միտումնավոր կերպով չի օգտագործել վերոնշյալ բառակապակցությունը՝ հանրային հնչեղություն չհաղորդելու և քննարկումներից ու քննադատությունից խուսափելու համար:

Հետաքրքիր է, որ այս ծրագրի իրականացումը համընկնում է Հայաստանում այս տարվանից սկիզբ առած բազմաթիվ ակցիաների, սոցցանցային արշավների, «բռնությունների պատմությունների», գրքի հրատարակման հետ:

Երևանյան գրասենյակից ծրագրի համակարգող Լիանա Ամիրբեկյանը նույնպես «գենդերային ընկալման» կողմնակից է՝ համագործակցելով Հայաստանում կանանց իրավունքների և գենդերային հավասարության խնդիրներով «զբաղվող» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրանցից մեկը, բնականաբար, հայտնի Լառա Ահարոնյանն է, որի գրառմամբ էլ կիսվել է Ամիրբեկյանը:

 

Կարևոր է նշել նաև, որ սա առաջին նույնաբովանդակ ծրագիրը չէ, որ իրականացվում է Հայաստանում Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: Նախորդ տարի ևս իրականացվել է գրեթե նույն բովանդակությամբ ծրագիր: Այն ավելի կարճաժամկետ է եղել, ընթացել է 2018թ. ապրիլից մինչև դեկտեմբեր։

Այսօր արդեն Արդարադատության նախարարությունը ամենայն հավանականությամբ կհրապարակի Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Սակայն պետք է հիշել, թե ինչ աշխատանք է տարվել, որքան գումար է ծախսվում, և ինչու են որոշ շրջանակներ այդքան բուռն քարոզչություն տանում Կոնվենցիայի վավերացման համար: Արդեն իսկ կարող ենք ենթադրել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հավանական ժամկետները՝ առավելագույնը 2021 թվականի օգոստոս:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ