28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջեքսոնի հիթերը հնչեցին սիմֆոնիկ նվագախմբով և նոր գործիքավորմամբ /տեսանյութ/

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի երգերը նվագախմբային նոր գործիքավորմամբ հնչեցին «Դասական Ջեքսոն» համերգային ծրագրի ժամանակ։ Համերգի կազմակերպիչներն էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։

Նվագախումբ‚ երգչախումբ (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)‚ DJ‚ բեք վոկալ‚ տերմենվոքս‚ լուսային էֆեկտներ. այս հետաքրքիր ձևաչափով համերգը Ջեքսոնի արվեստի սիրահարների կողմից ամբողջ երեկոյի ընթացքում ուղեկցվում էր ծափերով։ Դահլիճը թնդում էր օվացիաներից‚ ներկաները նվագախմբին զուգահեռ ձայնակցում էին կատարումներին։ Ահա այսպիսի մթնոլորտում ընդունվեցին Ջեքսոնի հիթերի դասական մշակումները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց‚ որ ընտրել են Ջեքսոնի ամենահայտնի ու սիրված երգերը։ «Տեսել եմ նվագախմբեր‚ որոնք կատարում են Ջեքսոնի գործերը‚ սակայն մեզ մոտ շեշտը դրված է սիմֆոնիկ հնչողության վրա։ Նման նախագծերի միջոցով մենք ցույց ենք տալիս‚ որ նվագախումբը կատարյալ գործիք
է։ Մենք կատարում ենք Չայկովսկու‚ Մալերի‚ Բրուքների‚ Շնիտկեի և շատ ու շատ այլ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ‚ այսօր կհնչեցնենք Մայքլ Ջեքսոնի հիթերը։

Սա խոսում է նվագախմբի որակի‚ բազմաժանր խնդիրները հաղթահարելու մասին։ Եվ սա օգնում է մեզ ցույց տալ նվագախմբի հնչողության ամբողջ հնարավորությունը»‚- ասում է Սերգեյ Սմբատյանն ու ավելացնում‚ որ ծրագիրը հետագայում է՜լ ավելի կզարգացնեն։

Ջեքսոնի երգերի գործիքավորումները կատարել է կոմպոզիտոր, գործիքավորող Մարտին Ուլիխանյանը։ Ըստ Մարտին Ուլիխանյանի՝ եղել են Ջեքսոնի երգերի մշակումներ սիմֆոնիկ նվագախմբի համար‚ սակայն իրենք աշխատել են այնպես անել‚ որ սիմֆոնիկ նվագախումբը լինի գլխավոր դերում.

«Մենք ավելացրինք նաև DJ‚ մի քիչ ժամանակակից երանգներ մտցրինք՝ բայց թողնելով նվագախմբին որպես գլխավոր հերոս»։
Ջեքսոնի երգերը գործիքավորելիս օգտագործվել է նաև դուդուկ։ «Սերգեյ Սմբատյանն առաջարկեց այդ գաղափարը։ Այս նվագարանը խորհրդանշում է Հայաստանը‚ և եթե Հայաստանում է իրականացվում այս նախագիծը‚ ապա ինչու ոչ‚ կարելի է օգտագործել նաև դուդուկը։ Եվ որոշ գործերում մտցրինք այդ հնչերանգը։ Դուդուկն այս ծրագրում հնչում է ակադեմիական ոճով՝ որպես փայտափողային գործիք»‚- ասաց Մարտին Ուլիխանյանը։

Երեկոյի ընթացքում հնչեցին Ջեքսոնի «Earth song»‚ «You are not alone»‚ «Black or white»‚ «They don't care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ հայտնի երգեր։ «Դասական Ջեքսոն» նախագիծը երկար ամիսների տքնաջան աշխատանքի արդյունք է‚ որը սիրվեց ու ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Հատված համերգից կարելի է դիտել հետևյալ հղմամբ

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ