24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսական զորքերն ամբողջությամբ կանցնեն «Իսկանդեր» հրթիռային համալիրներին. Sputnik

Ռուսաստանի ցամաքային զորքերն ավարտում են «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթռիային համալիրի վերազինումը։ Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի ՊՆ կայքում, հաղորդում է Sputnik-ը:

Ուրբաթ Կապուստին Յար զորավարժարանում տեղի կունենա Արևմտյան ռազմական օկրուգի հրթիռային միավորմանը «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրի բրիգադային կոմպլեկտի հանձնման արարողությունը։

Նշվում է, որ համալիրի փոխանցումը նշանավորում է Ռուսաստանի ԶՈՒ Ցամաքային զորքերի հրթիռային միավորումները վերազինելու գործընթացի ավարտը։

Այժմ Աստրախանի շրջանում տեղակայված ուսումնական կենտրոնում սկսել են գործողություններ մշակել ժամանակակից հրթիռային համալիրում։

Հրթիռային միավորումը վերազինելու եզրափակիչ փուլը կդառնա հրթիռի մարտական գործարկումով մարտավարական զորավարժությունը։

Նշենք, որ Հայաստանը դարձել է ռուսական «Իսկանդեր–Մ»–ի առաջին արտասահմանյան գնորդը։

Read more: https://armeniasputnik.am/russia/20191122/21179911/rusakan-zorqern-amboxjutyamb-kancnen-iskander-hrtirayin-hamalirnerin.html

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ