27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՂ հարցի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակված է. Լավրով

Լեռնային Ղարաբաղի  հարցի կարգավորման շուրջ ստեղծված քաղաքական գործընթացն արգելակված է, դեռևս չի հաջողվում առաջ գնալ այս ուղղությամբ :Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, միջադեպերը քիչ են ու ոչ շատ խոշոր: Տեղի է ունեցել զոհվածների դիերի փոխանակում, նախատեսվում է երկու կողմում պահվող անձանց փոխանակում։

Շատ դանդաղ, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց կա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն սերտորեն աշխատում են։ Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա կարող եմ ասել, որ ներկայումս այն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, բայց ահա քաղաքաակն գործընթացն արգելակված է և չի հաջողվում այն հանել այդ վիճակից», – հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար պատշաճ մթնոլորտի ձևավորմանը։Շփումներ կան, բայց հակամարտության կարգավորման վերաբերյալ երկխոսությունը դեռևս չի վերականգնվել։ Բայց ես սրանում լուրջ վտանգ կամ լայնամասշտաբ գործողությունների վերսկսում չեմ տեսնում: Ռուսաստանը կանի ամեն հնարավորը դա բացառելու համար», – ասել է Լավրովը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ