29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Օլիմպիական կրակը փորձել են գողանալ /վիդեո/

image_4342

Օլիմպիական կրակի էստաֆետայի շրջանակներում  Մեծ Բրիտանիայում տհաճ միջադեպ է գրանցվել: Էստաֆետան գրեթե ընդհատել են, քանի որ ինչ-որ դեռահաս փորձել է ջահակիրի ձեռքից խլել ջահը:

Միջադեպը տեղի է ունեցել Քենթ կոմսության Միդսթոուն քաղաքում: Այն պահին, երբ ջահակիրը վազելիս է եղել ամբոխի միջով` ջահը ձեռքին, մի դեռահաս է վազել նրա մոտ` “Ալլահ, Ակբար” ճչալով, եւ փորձել խլել նրա ձեռքից ջահը:

Անվտանգության աշխատակիցներն անմիջապես բռնել են նրան եւ ոստիկանություն տարել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել: Էստաֆետան շարունակվել է:

Օլիմպիական խաղերից ուղիղ մեկ շաբաթ առաջ կրակը հասավ Լոնդոն: Այն կշրջի մայրաքաղաքի բոլոր 33 շրջաններով, իսկ բացման արարողությանը կրակը “կժամանի” նավակով` Թեմզայի վրա լողալով:

Օլիմպիական խաղերի բացումը  տեղի կունենա հուլիսի 27-ին:

http://youtu.be/dyKSEAuNuR8

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ