27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիա-դիտարկում 2: Հոդված 4, կետ 3

Հոդված 4, կետ 3
«Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումները, ապահովվում են առանց որեւէ, այդ թվում՝ սեռի, գենդերային պատկանելության, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ազգային փոքրամասնությանը պատկանելու, գույքային դրության, ծննդի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, տարիքի, առողջական վիճակի, հաշմանդամության առկայության, ամուսնական կարգավիճակի, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակի հիմքով խտրականության»

Ողջունելի է, երբ Պետությունը պարտականություն է ստանձնում իրականացնելու զոհերի իրավունքների պաշտպանության միջոցառումներ առանց որևէ խտրականության հիմքի։ Բայց․․․

Ուշադրություն․

Սեռ (sex)
Գենդերային պատկանելություն (gender)
Սեռական կողմնորոշում (sexual orientation)
Գենդերային ինքնություն (gender identity)

Ակնհայտ է, որ սրանք տարբեր հասկացություններ են, և միայն առաջինն է վերաբերում կենսաբանական սեռին, որով մարդը ծնվել է, իսկ մյուս հասկացությունները առնչվում են մարդու սեռային ընտրությանը։

Այսպես, եթե մեկը ծնվել է արական սեռով, բայց իրեն կին է զգում կամ ունի սեռական այլ կողմորոշում, Պետությունը պարտավորվում է նրա իրավունքները պաշտպանել «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին» խորագիրը կրող այս կոնվենցիայի դրույթներով։

Ռուբեն վարդապետ Զարգարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ