19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզիչն ինքնասպան է եղել սաների պարտության պատճառո՞վ

Ռուսաստանի վոլեյբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սերգեյ Օվչիննիկովին կախված են գտել խորվաթական Պորեչե քաղաքի հյուրանոցի իր համարում,գրում է խորվաթական “24sata” պարբերականը:

Ոստիկանությունը չի բացահայտել մահվան հանգամանքների մանրամասները, ներկա պահին հետաքննություն է ընթանում: Հյուրանոցի աշխատակիցները եւս հրաժարվել են մեկնաբանություններ տալ:

Ինչպես հաղորդում է “Советский спорт”-ը, վերջին ամիսների ընթացքում մարզիչը հաճախակի դժգոհում էր ուժեղ գլխացավերից:

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Օվչիննիկովը գուցե եւ ինքնասպանություն է գործել: Վոլեյբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ալեկնոն հայտնել է, որ Օվչիննիկովը շատ ծանր է տարել իր սաների պարտությունը վոլեյբոլի առաջնության 1/4 եզրափակիչում Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ