28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Այ ժողովուրդ, ճիշտ հասկանանք իրար, ես աստված չեմ… ո՞վ էր Վազգեն Սարգսյանը /ֆիլմ/

Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«…Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղերական մահը ցնցեց ողջ հայությունը: Անսպասելի և բավականին արագ զարգացող իրադարձությունների ազդեցությունն անչափ ծանր էր մանավանդ նրանց համար, ովքեր Սպարապետի գաղափարներին ու գործունեությանը ծանոթ էին մոտիկից, ովքեր նրա հետ առնչվել էին տարբեր առիթներով, անմիջական շփումների միջոցով պարզորոշել ազատ, անկախ ու միացյալ Հայրենիք ունենալու մասին այն ընկալումներն ու մոտեցումները, որոնցով առաջնորդվում էր ՀՀ և Արցախի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը… Այդ սահմռկեցուցիչ դեպքից ուղիղ երկու տարի առաջ` 1997թ. հոկտեմբերի 24-ին, տողերիս հեղինակն առիթ է ունեցել հանդիպելու Սպարապետին և նրանից ստանալ հանրության համար բացառիկ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի պատասխաններ: 

Սակայն այսօր՝ Սպարապետի ծննդյան 60-ամյա տարելիցի առիթով, այդ հարցազրույցի բովանդակությունը չէ, որ կուզեի ներկայացնել, այլև ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ես կփորձեմ գոնե ինքս ինձ համար պարզել, թե ով է Վազգեն Սարգսյանը` գրո՞ղ, հասարակական-քաղաքական գործի՞չ, ռազմական ղեկավա՞ր, և որն է նրա, որպես անհատի` դերը հայ իրականության և ընդհանրապես մեր պատմության մեջ…

Առաջարկում եմ, եթե ժամանակ ունեք, դիտել ներկայացվող տեսանյութը»:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ