19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեր, այժմ գլուխս էլ բարձրացրու վեր՝ թշնամիներիս խմբերի վրա, որոնք բազմացան

photo-prayer

Տե՛րն է իմ լույսն ու կյանքը, ես էլ ումի՞ց վախենամ, Տե՛րն է ապավենն իմ կյանքի, ես էլ ումի՞ց դողամ: Նեղիչներս երբ մոտեցան, որ մարմինըս ուտեն, թշնամիներիս հետ տկարացա՛ն- ընկա՛ն: Եթե պատերազմի՛ պատրաստվեն իմ դեմ, սիրտս չի՜ վախենա, եթե իմ վրա ճակատամարտի՛ ելնեն, միևնո՛ւյնն է, հույսս Քո՛ վրա է, Տե՛ր: Մեկ բան խնդրեցի ես իմ Տիրոջից. ա՛յս աղաչեցի՝ որ Նրա Տան մեջ բնակվեմ կյանքիս բոլո՜ր օրերում:

Վայելչությո՛ւնը տեսնեմ ես Նրա և Տաճարի մեջ հրամաննե՛ր տամ: Նա Իր խորանո՛ւմ ինձ ծածուկ պահեց չարի օրվա մեջ, Իր տաղավարի վարագույրի՛ տակ ինձ պատսպարեց: Ժայռի՜ց էլ վերև հանեցիր ինձ, Տե՜ր, այժմ գլո՜ւխս էլ բարձրացրու վեր՝ թշնամիներիս խմբերի վրա, որոնք բազմացա՛ն: Եվ պիտի շրջե՛մ Տիրոջ խորանում, օրհնության ընծա՛ մատուցեմ Նրան և Նրա առաջ երգեմ սաղմոսնե՜ր: Եվ երբ աղոթքս կարդամ Քո առաջ, ողորմի՛ր ինձ, Տե՜ր, և ձայնս լսի՛ր, թե սիրտս ի՞նչ ասաց, ի՞նչ խնդրեց Քեզնից. երեսներս ահա Երեսների՛դ են խնդրում հանդիպել: Իսկ Դու դեմքդ, Տե՛ր, շուռ մի՛ տուր ինձնից, և Քո ծառայից հեռու մի՛ գնա՝ բարկությամբ լցված: Օգնակա՜նս եղիր, ինձ մի՜ անարգիր, մի՜ թողնիր այդպես, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ:

Հայրս և մայրս թողեցի՛ն մի օր, բայց Տե՛րն ընդունեց: Ճանապարհիդ մեջ դարձրու ի՛նձ էլ օրենքի գիտակ, առաջնորդի՛ր ինձ հավիտյա՜նս ուղիղ Քո շավիղներով: Թշնամիներիս դրդիչ պատճառով մի՛ մատնիր ձեռքը իմ նեղիչների: Իմ դեմ վե՛ր ելան մեղքի վկաներ և ստեցին ինձ՝ անօրենությամբ: Հավատո՛ւմ եմ ես, որ պիտի տեսնեմ բարի՛ն իմ Տիրոջ ա՛յն Երկրում, ուր բնակվողներն են հավե՛րժ կենդանի: Տիրո՛ջն սպասիր. թո՛ղ քաջալերվի՛ սիրտդ ու զորանա՛, Տիրո՛ջն սպասիր մե՜ծ համբերությամբ:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ