19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

Անքնությունը երբեմն օգտակար է

141727_or

Ճապոնացի գիտնականները պարզել են, որ անքնությունն ազատում է վատ հիշողություններից ու օգնում է հաղթահարել սթրեսը, հայտնում է Psychcentral.com-ը:

Հայտնի է, որ քունը անհրաժեշտ է ինֆորմացիան երկարաժամկետ հիշողություն տեղափոխվելու համար ու հետևաբար, կարևոր դեր է խաղում հիշողության ամրապնդման համար: Բայց իհարկե, մեր կյանքի ոչ բոլոր իրադարձություններն ենք ուզում հիշել:

Ճապոնացի գիտնականները հետաքրքիր փորձ են անցկացրել: Նրանք մասնակից կամավորներին ցույց են տվել ավտովթարների ու հանգիստ տեսարանի դրվագներով տեսահոլովակ, հետո փորձի մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Մի խմբին քնելու հնարավորություն են տվել, մյուսին` ստիպել արթուն մնալ:

Պարզվել է, որ առաջին խմբի մարդիկ ավելի լավ են հիշել ավտովթարների բոլոր մանրամասնությունները և երկար ժամանակ չեն կարողացել նստել ավտոմեքենայի ղեկին: Իսկ նրանք, ովքեր չէին քնել, երթևեկելուց ընդհանրապես չեն վախեցել:

«Սթրեսից հետո չքնելը կանխում է հետվնասվածքային սինդրոմի զարգացումը: Հավանական է, որ մեր ստացած տվյալները կօգնեն այս սինդրոմի դեմ պայքարի նոր միջոցներ գտնել»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը` Կենիչի Կուրիամը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ