18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճանապարհը փակ է

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Արարատճանշին» կազմակերպության աշխատակիցները փլուզված տարածքը արգելապատել են անվտանգության ժապավեններով և տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։

«Արարատճանշին»-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ չնայած այս պահին անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում, բայց կա նոր փլուզման վտանգ։ Նա նաև նշեց, որ տեղի ունեցածի պատճառը վերջին օրերի հորդառատ անձրևներն են, ինչի հետևանքով ավելի քան 70 տարի առաջ կառուցված հենապատը չի դիմացել։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ