20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քիմ Քարդաշյանը խոսել է Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին

Քիմ Քարդաշյանը մայիսի 30-ին Սպիտակ տանը հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ, ինչի մասին էլ հրապարակում է արել իր Twitter-յան էջում:

37 ամյա Քարդաշյանը հանդիպել էր ԱՄՆ ներկայիս նախագահի հետ քննարկելու բանտային բարեփոխումները, հատկապես Ալիս Մերի Ջոնսոնի գործը, որին տրվել է ցմահ բանտարկություն քիչ քանակությամբ թմրանյութ օգտագործելու համար:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այս կեսօրին ինձ տրամադրած ժամանակի համար: Հույս ունենք, որ նախագահը կմեղմացնի Միսս Ալիս Մերի Ջոնսոնի պատիժը, որը ցմահ բանտարկության է դատապարտվել ընդամենը մեկ անգամ թմրանյութ օգտագործելու համար: Մենք հույսեր ունենք Միսս Ջոնսոնի ապագայի հետ կապված և որ նա ու նրա նման շատ մարդիկ երկրորդ անգամ հնարավորություն կստանան»,- գրել է Քիմ Քարդաշյանը:

Թրամփը նույնպես հրապարակում է արել Twitter-ում. «Հիանալի հանդիպում ունեցա այսօր Քիմ Քարդաշյանի հետ: Խոսեցինք բանտային բարեփոխումների և դատավճիռների մասին»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ