26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր իշխանությունը պիտի սկսեր առանց քաղբանտարկյալների. փորձագետներ (տեսանյութ)

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ բոլոր քաղաքական բանտարկյալներըպետք է ազատ արձակվեն: «Դա անմիջապես պետք է աներ նոր իշխանությունը, սկսվեր քաղաքական վճիռ կայացնողների ազատազրկումը, որ այսօրվա իշխանությունն ականջին օղ անի»,-այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ է սրան կողմ: Ըստ նրա՝ սա վենդետա չէր լինի, սա հանցագործության բացահայտում է: «Նիկոլը երբեք չի ասել, որ նրանք, ովքեր հանցագործության մեջ մեղավոր են, չպիտի պատասխանատվության ենթարկվեն: Եթե ծանր հանցագործությունները կան, մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-նշեց նա:

Եղիազարյանն ընդգծեց, որ օրինակ՝ «մարտի 1»-ի դեպքը պիտի բացահայտվի. «Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ այդ գործն ինձ է անձամբ պետք, պետք է բացահայտվի, բայց ի՞նչ, բացահայտվե՞ց: Կոնկրետ դեպքեր կան, պետք է բացահայտվեն, հակառակ դեպքում քրեական օրենսգիրքը պետք է պատռել ու թափել:

Սասնա ծռերի հետ կապված, պետք է պատասխան տրվի՝ արդյոք ոստիկաններին սպանել են Սասնա ծռերը, թե չէ, եթե սպանել են, պետք է պատասխան տան: Այս ամենով պետք է լրջագույն զբաղվի նախաքննական մարմինը: Հիմա զգում ենք, որ փոփոխությունների ճանապարհին ենք կանգնած, բայց այդ փոփոխությունները կապ չունեն մարդասպանների ու հանցագործությունների հետ: Վրեժխնդրություն չպիտի լինի, բայց ծանր հանցագործությունների համար պետք է պատասխանատվություն կրեն»,-հավելեց նա:

Ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանն էլ ընդգծեց, որ նոր իշխանության համար պատվի խնդիր կլիներ սկսել իշխանավարել առանց քաղաքական բանտարկյալների: «Միանշանակ քաղբանտարկյալներ չպիտի լինեն: Անգամ ոչ հեղափոխական պայմաններում Ռոբերտ Քոչարյանը եկավ ու հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել ու դաշնակներին ազատ արձակեց: Եթե սա հեղափոխություն է կոչվում, նշանակում է, որ իշխանություններից դժգոհ մարդիկ ոտքի են ելել, դրանից առաջ ևս մարդիկ ոտքի են ելել, սակայն դատվել են:

 

https://www.youtube.com/watch?v=r4Qli_blkBI&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ